LEADERSHIP SCHOOL
LEADERSHIP SCHOOL
English | Հայերեն
Անհնարինը ոչինչ է
Մեր մասին
- «Առաջնորդության Դպրոց» Հիմնադրամ
( www.leadershipschool.am )
Արագացող փոփոխությունների համաշխարհային իրականության մեջ Հայաստանին անհրաժեշտ է առաջանցիկ զարգացում, ինչի կարևորագույն պայմաններից մեկը երիտասարդ սերնդի մեջ ուժեղ առաջնորդների բացահայտումն ու զարգացումն է:
Մենք հավատում ենք, որ հայկական և միջազգային կայացած գործիչների, մտածողների ու կազմակերպությունների համագործակցությամբ կարող ենք աջակցել ապագա հայ առաջնորդների զարգացմանը։
Մեր թիմի գործունեության մյուս ուղղություններն են․
- «Ապագան Բաց Է» Կրթական Հասարակական Կազմակերպություն
( www.fio.am )
Հայաստանի լիարժեք զարգացման և ապագա քաղաքացիների ներուժի դրսևորման կարևորագույն պայմաններից մեկը բոլոր երեխաներին հավասար կրթական հնարավորությունների տրամադրումն է։
Մենք հավատում ենք, որ վտանգված երեխաների համար (մանկատներ և հատուկ դպրոցներ, սոցիալապես անապահով ընտանիքներ) արդեն ավելի քան 6 տարի իրականացվող կրթական ծրագրերի միջոցով կարող ենք աջակցել նրանց՝ դառնալու մեր հայրենիքի արժանի քաղաքացիներ։ - «Տեղեկատվական Տեխնոլոգիաների Դպրոց» Հիմնադրամ
( www.itschool.am )
Հայաստանի զարգացման և գիտելիքահենք հասարակության մոդելին անցնելու կարևորագույն պայմաններից մեկը զարգացման առաջնագծում գտնվող տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների՝ նորարարների ու տեխնո-ձեռներեցների առկայությունն է։
Մենք հավատում ենք, որ ապագայամետ, գործնական և արագ կրթության միջոցով կարող ենք նպաստել նոր սերնդի տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների ձևավորմանը:
* «Առաջնորդության Դպրոց» Հիմնադրամը չի հետապնդում քաղաքական կամ կրոնական նպատակներ և չի հարում որևէ քաղաքական կուսակցության:
Ի՞նչ կարող եք անել դուք.
- Եթե դուք լուրջ նպատակներ իրականացնելու վճռականությամբ լի ուժեղ երիտասարդ եք, կամ ճանաչում եք նման անձնավորության, ապագա ձեռքբերումների բանալին այստեղ է:
- Եթե դուք արդեն արժեքավոր կենսափորձ ունեցող առաջնորդ եք, կամ տիրապետում եք եզակի ու խիստ կարևոր գիտելիքների, վստահ եղեք, որ կարող եք փոխանցել ձեր գաղափարներն ու կենսափորձը արժանի երիտասարդների:
- Եթե դուք ներկայացնում եք կազմակերպություն, որը կարող է աջակցել Հայաստանի ապագայի հզորացմանը, մենք բաց ենք համագործակցության համար:
- Եթե դուք ցանկանում եք մասնակցել Առաջնորդության Դպրոցի հանրօգուտ նախագծերին, շնորհակալ կլինենք ձեր աջակցության համար:
- Ամեն դեպքում ի՞նչ կարող եք անել բարի լուրը.

