Բաժանորդագրվել նորություններին Միանալ համայնքին

Առաջնորդության Դպրոց Վրաստան

Ուզու՞մ եք մասնակցել Առաջնորդության Դպրոցի ծրագրերին Վրաստանում:
Խնդրում ենք բաժանորդագրվել էլ. ծանուցումներին և միանալ համայնքին:


Ճանաչողական այցեր Վրաստանում |

Ճանաչողական այցեր Առաջնորդության Դպրոցի ուսանողների համար Թբիլիսիում

Ինովացիոն պետական ծառայություններ Թբիլիսիի Հանրային ծառայությունների կենտրոնում

Համատեղ աշխատանքի տարածք, ցանց ստարտափների համար, և սոցիալական ձեռներեցություն՝ Իմփաքթ Հաբ Թբիլիսիում

Ճանաչողական շրջայց Ֆաբրիկա Թբիլիսի բազմագործառութային մշակութային և ստեղծագործական կենտրոնում

ԱՄՆ ՄԶԳ ռեգիոնալ կենտրոնի՝ զարգացմանն ուղղված երկարաժամկետ նախագծերը

Ձեռներեցության զարգացման գործակալության (Գործարար Վրաստան) ջանքերը` դեպի ՓՄՁ զարգացումը և արտահանմանն ուղղվածությունը

Ծանոթություն Վրաստան տեխնոպարկի ծառայությունների հետ, հանդիպումներ ստարտափների համայնքի ներկայացուցիչների հետ

Գործարար ընթրիք Առաջնորդության Դպրոցի բարեկամների հետ


Ընդունելություն․ Ճապոնիայի դեսպան |

Քննարկումների և գործնական կապերի հաստատման համար ընդունելություն՝ կազմակերպված Տադահարու Ուեհարայի (Ճապոնիայի դեսպան Վրաստանում) և Առաջնորդության Դպրոցի կողմից


Տնտեսական ֆորում «Զարգացման հեռանկարներ․ Հարավային Կովկասի ռեգիոնը և Ճապոնիան» |

Ռեգիոնալ տնտեսական ֆորում՝ կազմակերպված Առաջնորդության Դպրոցի և Վրաստանում Ճապոնիայի դեսպանատան կողմից

Ակակի Սաղիրաշվիլին (Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար) կարևորում է երկարաժամկետ հեռանկարի տեսլականը։

Տադահարու Ուեհարան (Ճապոնիայի դեսպան Վրաստանում) վերլուծում է ճապոնական բիզնես մտածելակերպը։

Կատարինա Հանսենը (Կովկասի տարածաշրջանային տնօրեն, Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկ [EBRD]) ցուցադրում է, թե ինչպես կարող է ձեր բիզնես նախագիծը դրական սոցիալական ազդեցություն ունենալ։

Հյուբերտ Կնիրշը (Գերմանիայի դեսպան Վրաստանում) կիսվում է Գերմանիայի ձախողումներից և հաջողություններից դասերով։

Արադ Բենկոն (Ավստրիայի դեսպան Վրաստանում) անդրադառնում է Եվրոպական Միության փորձին՝ հնարավոր ռեգիոնալ տնտեսական նախաձեռնությունների համար։

Սեյեդ Ջավադ Ղավամ Շահիդին (Իրանի դեսպան Վրաստանում) ներկայացնում է Իրանում առկա և կապակցված բիզնես հնարավորությունները։

Ավթանդիլ Կասրաձեն (նախագահ, Վրաստանի Ինովացիայի և Տեխնոլոգիայի Գործակալություն [GITA]) ընդգծում է ինովացիոն զարգացման անհրաժեշտությունը։

Ջորջ Վելթոնը (Վրաստանում Ամերիկայի առևտրի պալատի [AmCham] տնօրեն) դիտարկում է տնտեսական զարգացման բաղկացուցիչներն ու մարտահրավերները։

Հիրոկի Տաչիիրին (խորհրդատու, Առաջնորդության Դպրոց) կիսվում է ճապոնական շուկա մտնելու և համագործակցելու փորձառությամբ։

Հարց ու պատասխան և գործարար կապերի հաստատում


Բիզնես ընթրիք Յոս Դոումայի հետ |

Յոս Դոուման (Նիդերլանդների դեսպան) անդրադառնում է ռեգիոնալ համագործակցության առավելություններին և խորհուրդներ տալիս իր աշխատանքային փորձառությունից:


Բաց հանդիպում Վերա Կոբալիայի հետ |

Վերա Կոբալիան (կառավարությունների խորհրդատու, Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախկին նախարար) կիսվում է իր փորձառությունից և ուսումնասիրություններից խորհուրդներով՝ առաջնորդության ու կարիերայի վերաբերյալ։


Բիզնես ընթրիք Վերա Կոբալիայի հետ |

Վերա Կոբալիան (կառավարությունների խորհրդատու, Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախկին նախարար) ընդգծում է տարածաշրջանի երիտասարդության միջև համագործակցության կարևորությունը։


Բաց Դաս. Վրաստան |

Կետի Կվարցխավան (գործընկեր, ԲիԷլՍի [BLC] իրավաբանական գրասենյակ) ընդգծում է ինովացիաներին ուղղված մտածելակերպի կարևորությունը առաջնորդների համար։

Աֆզալ Ռավարին (նախագահ, ԱՌԻԿ խումբ [ARIC Group]) կիսվում է իր բիզնես փորձառությունից խորհուրդներով և քաջալերում երիտասարդներին։

Լաշա Գոգիբերիձեն (ավագ գործընկեր, ԲիՋիԱյ [BGI] խորհրդատվական ծառայություններ) վերլուծում է հաջողակ բիզնեսի զարգացման համար անհրաժեշտ իրավաբանական նրբերանգները։


Բաց հանդիպում․ Ռ․ Մայքլ Քոգիլ |

Ռ․ Մայքլ Քոգիլը (Վրաստանում Ամերիկայի առևտրի պալատի [AmCham] նախագահ) բիզնես հաղորդակցության արդյունավետ կիրառման խորհուրդներ է տալիս, և կիսվում Վրաստանում բիզնես հնարավորությունների ու մարտահրավերների վերաբերյալ մտքերով։


Այց Վրաստան |

Գործարար ճամփորդություն Թբիլիսի և համատեղ ճանաչողական այցեր կազմակերպվեցին Առաջնորդության Դպրոցի ուսանողների և Վրաստանի ակտիվ երիտասարդության ներկայացուցիչների համար։

Ճանաչողական այց Թբիլիսիի Հանրային ծառայությունների կենտրոն

Ճանաչողական այց ՔեյՓիԷմՋի Վրաստան, հանդիպում Էնդրյու Քոքսհոլի (կառավարող գործընկեր, ՔեյՓիԷմՋի Վրաստան) հետ

Ճանաչողական այց Վրաստան տեխնոպարկ [Tech Park Georgia], հանդիպումներ նորաստեղծ ընկերությունների համայնքի ներկայացուցիչների հետ

Հանդիպում Պոլ Կլարկի (նախագահ, ԹիԲիԷսՍի Կոնսալտինգ) հետ

Ճանաչողական այց ԱՄՆ ՄԶԳ Վրաստան

Էլեն Ժվանիան (համահիմնադիր և համատնօրեն, Իմփաքթ Հաբ Թբիլիսի) ծանոթացնում է Իմփաքթ Հաբ Թբիլիսիի մոդելին և ծառայություններին

Հանդիպում և հարց ու պատասխան Ֆաբրիկա Թբիլիսիի (բազմագործառութային մշակութային կենտրոն) համահիմնադիրներ Ջորջ Սաքվարելիձեի և Դեվի Կիտուաշվիլիի հետ


Բաց Դաս. Վրաստանի ապագա առաջնորդները |

Առաջնորդության Դպրոցը ապրիլի 25-ին բաց դաս էր կազմակերպել Թբիլիսիում:

Ռ․ Մայքլ Քոգիլը (նախագահ, Վրաստանում Ամերիկայի առևտրի պալատ [AmCham]) անդրադառնում է Վրաստանում ներդրողների ակնկալիքներին։

Վերա Կոբալիան (Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախկին նախարար) ինտրովերտների համար գործարար կապերի հաստատման խորհուրդներ է ներկայացնում։

Ֆադի Ասլին (նախագահ, Վրաստանում Միջազգային առևտրի պալատ; գործադիր տնօրեն, Չենըլ Ջորջիա Կոնսալտինգ) կիսվում է Վրաստանում բիզնեսի զարգացման իր փորձառությամբ։

Արադ Բենկոն (Ավստրիայի դեսպան Վրաստանում) ներկայացնում է առաջնորդության վերաբերյալ եվրոպական տեսանկյունները:


Բաց հանդիպում․ Վրաստանի զարգացման հեռանկարները |

Ֆրանսուա Պինշոն (ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Վրաստանում) վերլուծում է Վրաստանի և տարածաշրջանի զարգացման հնարավորություններն ու մարտահրավերները։

Ջասթին ՄակԿենզի Սմիթը (Մեծ Բրիտանիայի դեսպան Վրաստանում) ներկայացնում է առաջնորդության վերաբերյալ բրիտանական տեսանկյունները:


Բիզնես ֆորում Իրանի և Վրաստանի երիտասարդների հետ |

Առաջնորդության Դպրոցը Իրանի, Հայաստանի և Վրաստանի երիտասարդ գործարարների համար բիզնես ֆորում էր կազմակերպել Երևանում՝ ընթացիկ զարգացումներին ծանոթանալու և տարածաշրջանային համագործակցության կապեր ստեղծելու նպատակով:

Ինչպիսի՞ առավելություններ և հնարավորություններ կարող է առաջարկել Հայաստանը տարածաշրջանային փոխշահավետ համագործակցության համար։

Հադի Ֆառնոդը (հիմնադիր, Համֆեկ՝ ձեռներեցների պարբերական հանդիպումների նախաձեռնություն) լույս է սփռում Իրանի անհայտ հնարավորությունների վրա՝ տաղանդավոր երիտասարդությունից մինչև հսկայական շուկա։

Համեդ Ջաֆարին (համահիմնադիր, Թեքրասա [Techrasa]) կիսվում է իրանական ընկերությունների հաջողությունների պատմությունների ու հաղթահարած դժվարությունների վերլուծություններով, և տարածաշրջանային համագործակցության հույս հայտնում։

Սահար Պակսերեշտը (recommender.ir ընկերության ներկայացուցիչ) անդրադառնում է մեքենայական ուսուցման ուղղությամբ իրանական մի ստարտափի պատմությանը։

Վրացական ստարտափ համայնքի ներկայացուցիչները ներկայացնում են Վրաստանի հնարավորությունները, ինչպես նաև ստարտափի գաղափարի օրինակ։

Քննարկումներ և գործարար կապեր


Փոխանակման ծրագիր Իրանի և Վրաստանի երիտասարդների համար |

Առաջնորդության Դպրոցը Երևանի Դաբլ Թրի Բայ Հիլթոն հյուրանոցի հետ համատեղ մայիսի 29-ից հունիսի 2-ը Իրանում և Վրաստանում բնակվող երիտասարդ գործարարների և ստարտափ համայնքի ներկայացուցիչների համար այց էր կազմակերպել դեպի Երևան՝ ԱԴ երիտասարդական փոխանակման ծրագրերի շրջանակներում:

Ծանոթություն Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս ընկերությունում իրականացվող ինովացիոն նախագծերին, և հանդիպում դոկտոր Վահան Շաքարյանի (նախագահ, Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս [TSD]) հետ։

Ինչպե՞ս կարող է Թումո կենտրոնի մոդելը աջակցել կրթական համակարգերին։ Սեմ Սիմոնյանը (հիմնադիր, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն) անդրադառնում է նախաձեռնության պատմությանը։

Մեր հյուրերը գնահատում են դոկտոր Թոմ Քաթինայի (բժիշկ Սուդանի Նուբա լեռներում, Ավրորա մարդասիրական մրցանակի 2017թ․ դափնեկիր) գործունեությունը։

Այց ՊիքսԱրտ (PicsArt) ընկերություն, և հանդիպում Արտավազդ Մեհրաբյանի (համահիմնադիր, ՊիքսԱրտ [PicsArt]) հետ։

Բիզնես մոդելների քննարկումներ Զանգի ընկերությունում

Ինչպիսի՞ առավելություններ ունեն Իրանի և Վրաստանի քաղաքացիները՝ այցելելու և աշխատելու Հայաստանում։ Տիգրան Բալայանը (մամլո քարտուղար, ՀՀ Արտաքին Գործերի նախարարություն) պատասխանում է այցելուների հարցերին։

Ծանոթություն ՎՕԼՕ ընկերության կորպորատիվ մշակույթի հետ

Արմեն Գևորգյանը (ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար) վերլուծում է տարածաշրջանային զարգացման հեռանկարները։

Այց Ինստիգեյթ, և հանդիպում Վահագն Պողոսյանի (համահիմնադիր, Ինստիգեյթ) հետ` ծանոթանալու ընկերության բիզնես զարգացման վերլուծությանը և ընթացիկ ինովացիոն նախագծերին:

Այց Ջումագ (Joomag) ընկերություն, և հանդիպում Վահրամ Դարբինյանի (համահիմնադիր, Ջումագ [Joomag]) հետ։

դոկտոր Արմեն Օրուջյանը (տնօրեն, Հայաստանի գիտատեխնիկական հիմնադրամ [FAST]) ընդգծում է տարածաշրջանային մասշտաբի կարևորությունը։

Ծանոթություն Իմփաքթ Հաբ Երևանի մոդելին և ծառայություններին՝ իբրև բիզնես ինկուբատոր

Արմեն Ավակյանը (գործադիր տնօրեն, Հայաստանի զարգացման հիմնադրամ) վերահաստատում է կառավարության պատրաստակամությունը՝ աջակցելու նոր բիզնեսներին և ստարտափերին Հայաստանում։

Հանդիպում գործարար Խաչատուր Սուքիասյանի (ՍԻԼ Կոնցեռնի հիմնադիր) հետ:

Այց ՀՀ Արդարադատության նախարարություն և ծանոթություն Հայաստանում բիզնես սկսելու ընթացակարգերին։

Այց ՎիվաՍել-ՄՏՍ ընկերություն և հանդիպում Ռալֆ Յիրիկյանի (գլխավոր տնօրեն, ՎիվաՍել-ՄՏՍ) հետ։


Բաց Դաս. Վրաստանի ապագա առաջնորդները |

Առաջնորդության Դպրոցը ապրիլի 26-ին բաց դաս էր կազմակերպել Թբիլիսիում:

Էնդրյու Քոքսհոլը (կառավարող գործընկեր, ՔեյՓիԷմՋի Վրաստան) ընդգծում է ֆինանսական գիտելիքների դերը հաջողության համար։

Տինատին Խիդաշելին (Պաշտպանության նախկին նախարար) անդրադառնում է Վրաստանի զարգացմանը կանացի տեսանկյունից։

Բորիս Կիկնաձեն (համահիմնադիր և տնօրեն, Փոուն [PawwwN]) կիսվում է իր նորաստեղծ ընկերության փորձով և սոցիալական ձեռներեցության վերաբերյալ մտքերով։

Անդրեա Կիիրբսը (վրացական մասնաճյուղի տնօրեն, Միջազգային Հանրապետական Ինստիտուտ) ցուցադրում է կազմակերպություններում բազմամշակութայնության և բազմազանության կարևորությունը։

Քրիստիան Ուրսեն (Եվրոպայի խորհրդի վրացական գրասենյակի ղեկավար) վերլուծում է թիմին ոգեշնչելու և մոտիվացնելու մոտեցումները։

Հարց ու պատասխան, գործարար կապերի հաստատում


Այց Վրաստան |

Գործարար ճամփորդություն Թբիլիսի և համատեղ ճանաչողական այցեր կազմակերպվեցին Առաջնորդության Դպրոցի ուսանողների և Վրաստանի ակտիվ երիտասարդության ներկայացուցիչների համար։

Ճանաչողական այց Թբիլիսիի Հանրային ծառայությունների կենտրոն

Հանդիպում Ջոն Ռոբինսոնի (կառավարող գործընկեր, Դելոիտ Վրաստան) հետ

Հանդիպում Նելսոն Պետրոսյանի (տնօրեն, Գրանթ Թորնթոն Վրաստան) հետ

Ճանաչողական այց Վրաստանի նորարարության և տեխնոլոգիաների գործակալություն, հանդիպումներ նորաստեղծ ընկերությունների համայնքի ներկայացուցիչների հետ

Հանդիպում Դեյվիդ Լիի (նախագահ, ՄագտիՔոմ) հետ


Բաց Դաս. Վրաստանի ապագա առաջնորդները |

Առաջնորդության Դպրոցը նոյեմբերի 30-ին բաց դաս էր կազմակերպել Թբիլիսիում:

Մարգարիտա Անտիձեն (ավագ թղթակից, Ռոյթերս) մեդիայի և լրագրողների հետ արդյունավետ հաղորդակցման խորհուրդներ է տալիս։

Ջոն Ռոբինսոնը (կառավարող գործընկեր, Դելոիտ Վրաստան) վերլուծում է ինովացիան ու տեխնոլոգիան Վրաստանում, և կարևոր հնարավորություններ ցուցադրում երիտասարդներին։ (PDF սլայդերը, անգլերեն, 2.5Mb)

Պիտեր Ուելչը (միջազգային ֆինանսական խորհրդատու և դասախոս) կիսվում է զարգացմանը միտված կառավարման վերաբերյալ մտքերով։

Զուրաբ Լալազաշվիլին (կառավարող գործընկեր, ԲիԴիՕ Վրաստան) քաջալերում է երիտասարդներին փորձել ինովացիոն բիզնես գաղափարներ և մոդելներ, ու չվախենալ ձախողումից։ (PDF սլայդերը, անգլերեն, 8Mb)

Դուգլաս Բոլը (առաքելության ղեկավար, ԱՄՆ ՄԶԳ Կովկաս) ինտերակտիվ քննարկում է նախաձեռնում երիտասարդների հետ՝ Վրաստանի զարգացման մարտահրավերների և հնարավորությունների շուրջ։

Քննարկումներ և գործարար կապեր


Բաց Դաս. Թբիլիսի |

Մերսի Տեմբոնը (Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն, Համաշխարհային Բանկ) ոգեշնչում է երիտասարդներին չվախենալ մեծ երազանքներից և աշխատել նպատակների իրականացման համար։

Կեստուտիս Յանկաուսկասը (ԵՄՄԱ Վրաստանի ղեկավար) կիսվում է իր փորձառությամբ և խորհուրդներով։

Պամելա Կարգը (հիմնադիր, Կարգ Քոմյունիքեյշնս) վերլուծում է արդյունավետ հրապարակային ելույթի բաղկացուցիչները։

Գիորգի Տաբիձեն (Թբիլիսիի Ազատ Գոտու գլխավոր կառավարիչ) ընդգծում է ինովացիաների կարևորությունը Վրաստանի ապագայի համար։


Բաց Դաս. Թբիլիսի |

Բրունո Բալվաներան (տնօրեն, ՎԶԵԲ Կովկաս, Մոլդովա և Բելառուս) ներկայացնում է ՎԶԵԲ տեսանկյունները և կոչ անում երիտասարդներին՝ հավատալ ու նպաստել Վրաստանի զարգացմանը:

Քերոլ Վիլսոնը (տնտեսական աճի գրասենյակի տնօրեն, ԱՄՆ ՄԶԳ Վրաստան) անդրադառնում է Վրաստանի զարգացմանը միտված ԱՄՆ ՄԶԳ նախագծերին:

Պոլ Քլարկը (տնօրեն, ՏիԲիԷսՍի Կոնսալտինգ) վերլուծում է առաջնորդի ու մենեջերի տարբերությունները, ինչպես նաև խորհուրդներ տալիս անձնական զարգացման համար:

Ջոն Լոսասոն (գխավոր տնօրեն, Ռեդիսոն Բլու Իվերիա Թբիլիսի) կիսվում է թիմի մոտիվացիայի և ոգեշնչման իր փորձառությամբ:


ՎԶԵԲ տարեկան ժողով և գործարար համաժողով |

Առաջնորդության Դպրոցը մասնակցում է մայիսի 14-15-ը Թբիլիսիում կազմակերպված` Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի տարեկան ժողովին և գործարար համաժողովին

Իրակլի Ղարիբաշվիլին (Վրաստանի վարչապետ) Առաջնորդության Դպրոցի ներկայացուցիչների հետ


Հանդիպում. Գելա Դումբաձե |

Հանդիպում Գելա Դումբաձեի (Վրաստանի սփյուռքի հարցերով պետնախարար) հետ

Նինա Մատիաշվիլին (Վրաստանի սփյուռքի հարցերով պետնախարարի գլխավոր խորհրդական) կիսվում է վրացական սփյուռքի զարգացման փորձով:


Բաց Դաս. Թբիլիսի |

Առաջնորդության Դպրոցը իր ռեգիոնալ զարգացման ծրագրերի շրջանակներում ապրիլի 8-ին բաց դաս էր կազմակերպել Թբիլիսիում:

Հենրի Կերալին (ռեգիոնալ տնօրեն, Համաշխարհային Բանկի Հարավ-Կովկասյան ներկայացուցչություն) վերլուծում է ներառական աճի և նոր աշխատատեղերի անհրաժեշտությունը Վրաստանում (անգլերեն):

Թեդ Ջոնասը (գործընկեր, ԴիԷլԷյ Փայփեր Վրաստան) ընդգծում է օրենքի և ինստիտուտների կարևորությունը զարգացման համար:

Նելսոն Պետրոսյանը (տնօրեն, Գրանթ Թորնթոն Վրաստան) կիսվում է խորհրդատվական վաճառքի նրբություններով (անգլերեն):


Երիտասարդական փոխանակման ծրագիր |

Առաջնորդության Դպրոցն իր երիտասարդական փոխանակման ծրագրերի շրջանակներում նոյեմբերի 5-ից 7-ը այց էր կազմակերպել Թբիլիսի Հայաստանում բնակվող ակտիվ երիտասարդության ներկայացուցիչների համար:


Ստիվեն Հայկինը (առաքելության ղեկավար, ԱՄՆ ՄԶԳ Վրաստան) կիսվում է ռեգիոնալ զարգացման վերաբերյալ ԱՄՆ տեսանկյուններով:

Հանրային ծառայությունների կենտրոնը և դրա նորարարությունները. այց և հանդիպում Գիորգի Տաբիձեի (մարկետինգի գծով տնօրեն, Հանրային ծառայությունների կենտրոն) հետ:

Երիտասարդական ֆորում հայ և վրացի երիտասարդների միջև Ազատ Համալսարանում. կապերի ձևավորում և հնարավոր համատեղ նախագծերի քննարկում:


Այց Սփյուռքի նախարարություն. ծանոթություն զարգացման նախագծերի հետ, հայ համայնքի դերը, քննարկում երիտասարդական խորհրդարանի ներկայացուցիչների հետ:

Այց Վրաստանի Հանրապետության Նախագահի նստավայր և հանդիպում Սոֆիո Շամանիդիի հետ (նախագահի խորհրդական ազգային փոքրամասնությունների գծով):

Ծանոթություն Վիսսոլ խմբի ընկերությունների հետ, անդրադարձ Վրաստանի խոշորագույն բիզնես խմբերից մեկը դառնալու հաջողության պատմությանը Ռուսուդան Կբիլաշվիլու (մարկետինգի գծով փոխտնօրեն, ՀԿ և ԿՍՊ մենեջեր, Վիսսոլ խումբ) հետ:

Այց Ռուսթավի 2 հեռուստաընկերություն

Մայքլ Ջակոբին (վրացական խմբի գլխավոր կառավարիչ, Կառլսոն Ռեզիդոր հյուրանոցների խումբ) կիսվում է բազմամշակութային միջավայրերում թիմերի և նախագծերի կառավարման իր փորձառությամբ:

Նելսոն Պետրոսյանը (տնօրեն, Գրանթ Թորնթոն Վրաստան) ընդգծում է ֆինանսական գիտելիքների կարևորությունը հաջողության հասնելու համար:


Այց ՊրոԿրեդիտ Բանկ, ծանոթություն բանկի զարգացման և մարկետինգի տեսլականին, հաղորդակցություն Երիտասարդ Բանկիրներ ծրագրի մասնակիցների հետ:

Դեյվիդ Լին (նախագահ, ՄագտիՔոմ) կիսվում է Վրաստանի խոշորագույն հեռահաղորդակցական ընկերությունը կառուցելու իր տեսլականով և փորձով, ինչպես նաև ծանոթացնում այդ ամենը հնարավոր դարձրած թիմի հետ:


Երիտասարդական փոխանակման ծրագիր | 01.06.2014

Առաջնորդության Դպրոցն իր երիտասարդական փոխանակման ծրագրերի շրջանակներում մայիսի 29-ից հունիսի 1-ը այց էր կազմակերպել Երևան Վրաստանում բնակվող ակտիվ երիտասարդության ներկայացուցիչների համար:

Դոկտոր Բրյուս Բողոսյանը (նախագահ, Հայաստանի Ամերիկյան Համալսարան) կիսվում է արդյունավետ աշխատանքային հարաբերությունների կառուցման վերաբերյալ իր ուսումնասիրություններով, և ներկայացնում ՀԱՀ մոդելը:

Երիտասարդները ծանոթանում են ռեգիոնալ զարգացման հնարավորությունների և մարտահրավերների վերաբերյալ Համաշխարհային Բանկի ուսումնասիրություններին:

Դոկտոր Թաթուլ Մանասերյանը (տնօրեն, Այլընտրանք վերլուծական կենտրոն) ներկայացնում է Վրաստանի և Հայաստանի ընդհանուր մարտահրավերների ու համագործակցության հեռանկարների վերաբերյալ իր մտքերը:

Տիրան Բաղդատյանը (հիմնադիր, Գուրմէ Դուրմէ) կիսվում է բիզնես հիմնելու և զարգացնելու իր փորձառությամբ։


Այց ՀՀ Նախագահի նստավայր

Վիգեն Սարգսյանը (ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար) քաջալերում է Վրաստանի և Հայաստանի միջև համագործակցությունը:


Ծանոթություն Սպիտակ Ամրոց ստոմատոլոգիական բժշկական կլինիկայի բիզնես մոդելին

ՊրոԿրեդիտ Բանկ. բիզնեսի զարգացման ուղղվածություն և երկարաժամկետ համագործակցություն

Համեմատական ծանոթություն Հայաստանի զարգացման վերաբերյալ Էկոնոմիկայի նախարարության վերլուծություններին և ծրագրերին

Ծանոթություն զարգացման գերակա ուղղությունների և ռեգիոնալ համագործակցության վերաբերյալ ՀՀ Կառավարության գործողություններին

Կապերի հաստատում և համատեղ նախագծերի քննարկում Առաջնորդության Դպրոցի ուսանողների հետ

Ռալֆ Յիրիկյանը (գլխավոր տնօրեն, ՎիվաՍել-ՄՏՍ) ընդգծում է արժեքային համակարգի և համառության նշանակությունը հաջողության հասնելու համար

Վահագն Պողոսյանը (համահիմնադիր, Ինստիգեյթ) վերլուծում է ընկերության բիզնես զարգացումը, և ներկայացնում ընթացիկ ինովացիոն նախագծերը:


Բաց Դաս. Թբիլիսի | 15.04.2014

Առաջնորդության Դպրոցը իր ռեգիոնալ զարգացման ծրագրերի շրջանակներում ապրիլի 15-ին բաց դաս էր կազմակերպել Թբիլիսիում:

Ռաշմի Շանկարը (Հարավ-Կովկասյան ռեգիոնի գծով գլխավոր տնտեսագետ, Համաշխարհային Բանկ) վերլուծում է Վրաստանի զարգացման հնարավորություններն ու մարտահրավերները (անգլերեն):

Ստիվեն Հայկինը (առաքելության ղեկավար, ԱՄՆ ՄԶԳ Վրաստան) կիսվում է Վրաստանի զարգացման վերաբերյալ ԱՄՆ տեսանկյուններով (անգլերեն):

Վերա Կոբալիան (Տնտեսության և կայուն զարգացման նախկին նախարար) գործնական օրինակ է մեկնաբանում բարձր անորոշությամբ միջավայրում առաջնորդելու վերաբերյալ (անգլերեն):

Պրիիտ Թուրքը (Էստոնիայի դեսպան) ներկայացնում է ինովացիայի վերաբերյալ էստոնական տեսանկյունները:


Բաց Դաս. Թբիլիսի | 10.11.2013

Առաջնորդության Դպրոցը իր ռեգիոնալ զարգացման ծրագրերի շրջանակներում նոյեմբերի 10-11-ը բաց դաս էր կազմակերպել Թբիլիսիում:

Դեյվիդ Լին (նախագահ, ՄագտիՔոմ) կիսվում է արժեքներով, որոնք օգնեցին կառուցել Վրաստանի խոշորագույն հեռահաղորդակցական ընկերությունը, և խորհուրդներ է տալիս ինովացիայի վերաբերյալ:

Ազիմ Սադիկովը (ԱՄՀ ներկայացուցիչ Վրաստանում) վերլուծում է Վրաստանի երկարաժամկետ զարգացման հնարավորություններն ու մարտահրավերները (անգլերեն):

Դոկտոր Թաթուլ Մանասերյանը (տնօրեն, Այլընտրանք վերլուծական կենտրոն) ուշադրություն է հրավիրում Վրաստանի և Հայաստանի ընդհանուր մարտահրավերների ու համագործակցային առավելությունների վրա:

Ջեյմս Դյուին (մշակութային ատաշե, ԱՄՆ դեսպանատուն Թբիլիսիում) ինտերակտիվ ներկայացման միջոցով ցուցադրում է առաջնորդության բաղկացուցիչները:

Կախա Բենդուկիձեն (նախագահ, Ազատ Համալսարան և Գյուղատնտեսական Համալսարան) առաջնորդության էության վերաբերյալ օրինակներ է բերում:



11.11.2013. Քննարկումներ և հաջողության պատմությունների ներկայացում Ազատ Համալսարանում
(Ապագա Դիվանագետների Ակումբի հետ համատեղ)

Լեքսո Խուբուլավան (հիմնադիր, Jobs.GE) կիսվում է Վրաստանում հաջողակ օնլայն բիզնես զարգացնելու փորձառությամբ և վերլուծություններով (անգլերեն):

Դավիթ Խոսրոշվիլին (հիմնադիր, Spark Innovation) խրախուսում է երիտասարդներին սեփական բիզնես / հանրօգուտ ծրագրեր նախաձեռնել (անգլերեն):