Բաժանորդագրվել նորություններին Միանալ համայնքին

Առաջնորդության Դպրոց Իրան

Ուզու՞մ եք մասնակցել Առաջնորդության Դպրոցի ծրագրերին Իրանում:
Առաջնորդության Դպրոցի նորություններին տեղեկանալու համար խնդրում ենք բաժանորդագրվել էլ. ծանուցումներին և միանալ համայնքին:

Նախորդ Հաջորդ

Այց․ պատվիրակություն Իրանից |

Իրանի Շարիֆ տեխնոլոգիական համալսարանի և ստարտափ համայնքի պատվիրակության աշխատանքային այցը Երևան՝ Առաջնորդության Դպրոցի հրավերով

Քննարկում Նարեկ Մկրտչյանի (ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար) հետ, և ծանոթություն ոլորտի ստարտափների հետ

Մասնակցություն Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի [FAST] Գլոբալ ինովացիոն ֆորում 2022-ին [GIF22]

Հանդիպում Մարտին Գալստյանի (նախագահ, Հայաստանի Կենտրոնական բանկ) հետ

Այց Կրիսպ [Krisp] ընկերություն, և ծանոթություն արդյունավետ հաղորդակցության լուծումներին՝ Արտավազդ Մինասյանի (համահիմնադիր, Կրիսպ [Krisp]) հետ

Լևոն Օհանեսյանը (գլխավոր տնօրեն, Էնթերփրայզ Արմենիա [Enterprise Armenia]) և թիմը ներկայացնում են Հայաստանում առկա բիզնես հնարավորությունները

Հանդիպում Տիգրան Խաչատրյանի (ՀՀ Ֆինանսների նախարար) հետ

Այց ՊիքսԱրտ (PicsArt), և ծանոթություն ընկերության հաջողության պատմության հետ

Ծանոթություն Թումո կենտրոնի հետ, և հաղորդակցում տեսլականին՝ Բեկոր Փափազյանի (համահիմնադիր և զարգացման տնօրեն, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն) հետ

Քննարկում դոկտոր Արմեն Օրուջյանի (տնօրեն, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ [FAST]) հետ

Ռեմ Դարբինյանը (հիմնադիր, ՍմարթՔլիք [SmartClick]) ցուցադրում է, թե ինչպես կարող են համակարգչային տեսողության լուծումները բարձրացնել արտադրողականությունը


Հանդիպում. դասախոսներ Իրանից |

Դոկտոր Ալիռեզա Ֆեյզբաշը (հիմնադիր և տնօրեն, Ստեղծագործականության և ձեռներեցության զարգացման գրասենյակ, Շարիֆ տեխնոլոգիական համալսարան [Իրան]) քաջալերում է երիտասարդներին՝ վերարժևորել ձեռներեցության և կրթության մասին ավանդական պատկերացումները։

Դոկտոր Ալիռեզա Ֆարահանին (Կազմակերպչական և միջազգային համագործակցության գծով ղեկավար, Շարիֆ ՍԹԱՐ [Իրան]) ցուցադրում է ադապտիվ ուսումնական համակարգերի արդյունավետությունը։

Դոկտոր Ֆարշադ Հաղ֊Փանահը (փոխնախագահ, Սանա հոլդինգային ընկերություն [Իրան]) անդրադառնում է անփորձ ձեռներեցների սխալներին, և լուծումների առաջարկներ կատարում։


Հանդիպում. Մոհամմադ Մոին |

Մոհամմադ (Մո) Մոինը (համահիմնադիր, Սնապպ!; սերիական տեխնո֊ձեռներեց) կիսվում է բիզնեսի զարգացման և կենսունակության գործում կազմակերպչական մշակույթի դերի վերաբերյալ փորձառությամբ ու մտքերով։


Նախորդ Հաջորդ