Բաժանորդագրվել նորություններին Միանալ համայնքին

Նորություններ

Նախորդ Հաջորդ

Ճանաչողական այց Վրաստան |

Գործարար ճամփորդություն Թբիլիսի և ճանաչողական այցեր կազմակերպվեցին Առաջնորդության Դպրոցի համայնքի մասնակիցների համար։

Զուրաբ Լալազաշվիլին (բաժնետեր֊տնօրեն, ԲիԴիՕ Վրաստան) անկայուն ժամանակներում արդյունավետ բիզնեսի և առաջնորդության վերաբերյալ վերլուծություն է իրականացնում։

Հանդիպում Քլեր Մեսսոնի (տնօրենի պաշտոնակատար, ԱՄՆ ՄԶԳ [USAID] Կովկաս) հետ և ծանոթություն ԱՄՆ ՄԶԳ [USAID] ռեգիոնալ կենտրոնի՝ զարգացմանն ուղղված երկարաժամկետ նախագծերին

Գործարար կապերի հաստատման միջոցառում

Երիտասարդներին աջակցում են․
- Քոլին Դոնոհյու (ստարտափ էկոհամակարգ և ընկերություններ կառուցող)
- Էնդրյու Թորնհիլ (ֆինտեխ ձեռներեց)
- Տինատին Ռուխաձե (համահիմնադիր, Վերլուծական և խորհրդատվական թիմ [ACT])

Նատալյա Վուտովան (Վրաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար) ցուցադրում է ուժեղ ինստիտուտների կարևորությունը սոց֊տնտեսական զարգացման համար։

Ռինա Կալյուրանդը (Էստոնիայի դեսպան Վրաստանում և Հայաստանում) կիսվում է փոքր երկրների զարգացման մարտահրավերների ու հնարավորությունների վերաբերյալ մտքերով, և էստոնական փորձառությամբ՝ թվային հանրային ծառայություններից մինչև կրթություն և ստարտափներ։

Ծանոթություն Վրաստանի Ինովացիայի և Տեխնոլոգիայի Գործակալության [GITA] Վրաստան տեխնոպարկի համայնքի և նախագծերի հետ

Համատեղ աշխատանքի տարածք, ցանց ստարտափների համար, և սոցիալական ձեռներեցություն՝ Իմփաքթ Հաբ Թբիլիսիում

Ճանաչողական շրջայց Ֆաբրիկա Թբիլիսի բազմագործառութային մշակութային և ստեղծագործական կենտրոնում


Զարգացման հեռանկարներ ապագա առաջնորդների համար

Խատիա Դեկանոիձեն (ԱԺ պատգամավոր; Վրաստանի կրթության և գիտության նախկին նախարար; Ուկրաինայի ոստիկանության նախկին պետ) կոչ է անում երիտասարդներին (և հատկապես՝ ապագա կին առաջնորդներին) մարտահրավեր նետել առկա իրավիճակներին և չվախենալ ձախողումներից՝ աշխարհը փոխելու ճանապարհին։

Նիկ Բերեսֆորդը (ՄԱԶԾ [UNDP] մշտական ներկայացուցիչ Վրաստանում) ցուցադրում է, թե ինչպես կարող է տարածված ակնկալիքներից տարբերվող ճանապարհի ընտրությունը ավելի արդյունավետ լինել ձեր կարիերայի և հասարակության համար։

Սթիվ Ջոնսոնը (հյուրընկալության ոլորտի ձեռներեց) խրախուսում է գնալ ձեզ խանդավառող ուղղությամբ բիզնեսում, բայց մտածել երկարաժամկետ։

Ռիչարդ Լուսսենը (միջազգային կրթության խորհրդատու) խորհուրդ է տալիս պատրաստ լինել նոր հնարավորություններին։


Հանդիպում Թբիլիսիի ստարտափների և արտասահմանցիների համայնքների մասնակիցների հետ

Անն Սորենսենը (Դանիայի դեսպան Վրաստանում և Հայաստանում) կիսվում է Դանիայի սոց֊տնտեսական զարգացման փորձառության վերաբերյալ մտքերով, և դանիական կազմակերպությունների հետ համագործակցության հնարավորություններով։

Կատարինա Հանսենը (Կովկասի տարածաշրջանային տնօրեն, Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկ [EBRD]) վերլուծում է կարիերայի արդյունավետ զարգացման ու թիմային աշխատանքի նրբերանգները։

Բեսո Կաչարավան (հիմնադիր, POSTRED) կիսվում է ստեղծարար ճյուղերում բիզնեսի զարգացման իր փորձառությամբ։


Ավարտական միջոցառում 2022-2023 |

Տեղի ունեցավ Առաջնորդության Զարգացման 2022-2023թթ. դասընթացի ավարտական միջոցառումը:

Անդրեա Վիկտորինը (Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան) շնորհավորում է ուսանողներին և ավելի լավ ապագայի հույս հայտնում:

Կարոլին Գեգինատը (Համաշխարհային Բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն) խրախուսում է երիտասարդներին շարունակել սովորել և ստեղծագործել։

Մենք ողջունում ենք տաղանդավոր երիտասարդների մասնակցությունը․ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի սաները

Վկայականների հանձնման արարողություն. մեզ օգնում են`

Անդրեա Վիկտորին (Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան)
Լուչիանո Կասագրանդե (գլխավոր տնօրեն, Դաբլ Թրի Բայ Հիլթոն հյուրանոց) 
Կարոլին Գեգինատ (Համաշխարհային Բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն)
Մեհդի Ռաիսսի (Արժույթի միջազգային հիմնադրամի [IMF] մշտական ներկայացուցիչ Հայաստանում)

Նիլակշի Սահա Սինհա (Հնդկաստանի դեսպան)
Նիկո Սխերմերս (Նիդերլանդների դեսպան)
Պաոլո Սպանտիգատի (Հայաստանյան գրասենյակի տնօրեն, Ասիական Զարգացման Բանկ [ADB])
Դենիս Լաուս (գլխավոր տնօրեն, Արմենիա Մարիոթ հյուրանոց Երևան)

Ելույթ են ունենում ուսանողները

Շնորհավորական խոսքերով հանդես են գալիս Առաջնորդության Դպրոցի բարեկամները:

Ինչպե՞ս եք դուք պատրաստվում սկսել ձեր ապագա նվաճումները:


Ավարտական քննություններ |

Տեղի ունեցան Առաջնորդության զարգացման 2022-2023թթ. դասընթացի ավարտական քննությունները:


Գործարար ընդունելության սեմինար |

Գործարար ընդունելության սեմինար Առաջնորդության Դպրոցի ուսանողների համար՝ դոկտոր Բահարե Թեյմուրիի հետ


Հանդիպում. Անտո Փարոյան |

Անտո Փարոյանը (շարժումների և ստի հայտնաբերման վերլուծաբան; տնօրեն, Թրուսոլոջի [Կիպրոս]) անդրադառնում է հաղորդակցության բանավոր և ոչ խոսքային [body language] միջոցների ըմբռնմանը բիզնեսի և առաջնորդության կոնտեքստներում։


Հանդիպում. Չարլզ Զեքեմ |

Չարլզ Զեքեմը (համահիմնադիր, Միջազգային Ստեղծագործական Խորհրդատուներ) ընդգծում է ռազմավարական պլանավորման կարևորությունը։


Հանդիպում. Մեհդի Ռաիսսի |

Մեհդի Ռաիսսին (Արժույթի միջազգային հիմնադրամի [IMF] մշտական ներկայացուցիչ Հայաստանում) ցուցադրում է, թե ինչպես կարող է տնտեսական առաջնորդությունը նպաստել սոց֊տնտեսական զարգացմանը։


Բաց հանդիպում Դուբայում․ դոկտոր Կարոլին Ֆարաջ |

Դոկտոր Կարոլին Ֆարաջը (փոխնախագահ; գլխավոր խմբագիր, ՍիԷնԷն Արաբիք [CNN Arabic]) կիսվում է ժամանակակից մեդիա դաշտի և լրատվամիջոցների հետ արդյունավետ հաղորդակցման վերաբերյալ մտքերով։


Ինովացիա և առաջնորդություն անկայուն ժամանակներում |

Կիրիակոս Կոկինոսը (Կիպրոսի Հետազոտությունների, ինովացիայի և թվային քաղաքականության նախկին նախարար; Կիպրոսի Հետազոտությունների և ինովացիայի նախկին ազգային գլխավոր գիտնական) ընդգծում է ինովացիայի և տեսլականով առաջնորդության կարևորությունը անկայուն ժամանակներում։


Հանդիպում. Կիրիակոս Կոկինոսը ՎԻՏԳ-ում |

Կիրիակոս Կոկինոսը (Կիպրոսի Հետազոտությունների, ինովացիայի և թվային քաղաքականության նախկին նախարար; Կիպրոսի Հետազոտությունների և ինովացիայի նախկին ազգային գլխավոր գիտնական) Վրաստանի Ինովացիայի և Տեխնոլոգիայի Գործակալությունում [GITA] կիսվում է իր մտքերով ու փորձառությամբ ստարտափների ներկայացուցիչների հետ։


Հանդիպում. Կիրիակոս Կոկինոս |

Կիրիակոս Կոկինոսը (Կիպրոսի Հետազոտությունների, ինովացիայի և թվային քաղաքականության նախկին նախարար; Կիպրոսի Հետազոտությունների և ինովացիայի նախկին ազգային գլխավոր գիտնական) վերլուծում է կարիերայի և բիզնեսի վրա ազդող ընթացիկ և գալիք միտումները։


Այց․ Նոյեմբերյան |

Առաջնորդության Դպրոցի ուսանողները խրախուսում են երիտասարդներին Նոյեմբերյանի պետական քոլեջում


Հանդիպում. Յուքի Վեյ |

Յուքի Վեյը (գործառնական տնօրեն, ԿլինՉոյս) ընդգծում է ինքնակարգապահության կարևորությունը առաջնորդի համար։


Սեմինար. Ձեր ստարտափի կառուցումը |

Ստարտափի բիզնես մոդելի զարգացման վերաբերյալ սեմինար Դեյգն Վելընթայնի (Հայաստանյան ներկայացուցչության ղեկավար, Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ) հետ


Սեմինար. Ձեռնարկատիրական մտածելակերպ |

Ձեռնարկատիրական մտածելակերպի վերաբերյալ սեմինար Դեյգն Վելընթայնի (Հայաստանյան ներկայացուցչության ղեկավար, Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ) հետ


Հանդիպում. Պետրոս Ղազարյան |

Պետրոս Ղազարյանը (լրագրող, հաղորդավար) կիսվում է լրատվամիջոցների հետ արդյունավետ հաղորդակցության վերաբերյալ մտքերով։


Հանդիպում․ Բազմամշակութային բիզնես |

Ջուլի Մալլոնը (հիմնադիր, Nurture 2 Sleep [ԱՄԷ]) վերլուծում է ինչպես բիզնես սկսել անծանոթ երկրում։

Կիրան Մալլոնը (տնօրեն, Բեյքր Սթրիթ Հոսփիթալիթի խումբ) ցուցադրում է բիզնեսի զարգացման տարբերությունները Ծոցի երկրներում։


Բիզնես նախաճաշ․ Առողջ քուն |

Ջուլի Մալլոնը (30+ տարիների փորձառություն առողջապահության ոլորտում; քնի մասնագետ; հիմնադիր, Nurture 2 Sleep [ԱՄԷ]) անդրադառնում է քնի դերին՝ աշխատավայրում արտադրողականության և արդյունավետության համար։


Հանդիպում. Իրինա Սեյլանյան |

Իրինա Սեյլանյանը (գլխավոր գործադիր տնօրեն, Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան) խրախուսում է կառուցել կորպորատիվ մշակույթը ինովացիայի և դրական ազդեցության համար:


Հանդիպում. Դավիթ Երեմյան |

Դավիթ Երեմյանը (հիմնադիր, Երեմյան Փրոջեքթս) կիսվում է բիզնեսի տեսլականի և զարգացման իր փորձառությամբ։


Հանդիպում. Րաֆֆի Պաղճեան |

Րաֆֆի Պաղճեանը (խորհրդատու; նախկին ղեկավար Շել ընկերությունում) կիսվում է տարբեր մշակույթներում բանակցությունների և գործարքների կնքման իր փորձառությամբ ու վերլուծություններով։


Հանդիպում․ Մետ Բարտելսյան |

Մետ Բարտելսյանը (համահիմնադիր և տնօրեն, Փազլ) առաջարկում է վերաձևակերպել հայկական ինքնությունը՝ զարգացման համար։


Հանդիպում. Վարդան Արամյան |

Վարդան Արամյանը (ՀՀ ֆինանսների նախկին նախարար) վերլուծում է արդյունավետ բանակցությունների գործընթացը։


Հանդիպում. Նազարեթ Սեֆերյան |

Նազարեթ Սեֆերյանը (կորպորատիվ պատասխանատվության մասնագետ) անդրադառնում է կորպորատիվ քաղաքացիության կարևորությանը՝ կայուն զարգացման համար:


Հանդիպում. Հրաչուհի Ութմազյան |

Հրաչուհի Ութմազյանը (հանրային խոսքի մարզիչ) արդյունավետ հաղորդակցման մեթոդներ է ցուցադրում։


Հանդիպում. Բենթ֊Արնե Հալլեման |

Բիզնես ընթրիքի էտիկետի վերաբերյալ գործնական սեմինար Բենթ֊Արնե Հալլեմանի (գործադիր տնօրեն, Պրոտոկոլբյուրո) հետ

Պատվավոր հյուր՝ Նիկո Սխերմերս (Նիդերլանդների դեսպան)


Բիզնեսի պատմություն. Գուրմէ Դուրմէ |

Տիրան Բաղդատյանը (հիմնադիր, Գուրմէ Դուրմէ) կիսվում է Հայաստանում բիզնես հիմնելու և զարգացնելու փորձառությամբ։


Դուբայ. պատմություն և հնարավորություններ |

Ջեյմս Մոնը (տնօրեն, Ֆալքոն և գործընկերներ, Դուբայ) վերլուծում է ժամանակակից Դուբայի արագ աճի հիմք հանդիսացող առաջնորդությունը, և կիսվում կրթության/կարիերայի/բիզնեսի ընթացիկ հնարավորություններով։


Հանդիպում. Գիգա Բեդինեիշվիլի |

Գիգա Բեդինեիշվիլին (Դեկան, Թբիլիսիի Ազատ Համալսարանի Բիզնես Դպրոց) վերլուծում է առաքելությանը միտված կազմակերպությունների առավելությունները։


Հանդիպում. Մահմուդ Սաադ |

Մահմուդ Սաադը (հյուրանոցի կառավարիչ տնօրեն, Ինտեր֊Ինվեստ Նախագիծ) խրախուսում է չվախենալ պատասխանատվություն վերցնել դժվարին ժամանակներում։


Հանդիպում. Ռեմ Դարբինյան |

Ռեմ Դարբինյանը (հիմնադիր, ՍմարթՔլիք [SmartClick]) անդրադառնում է ստարտափի հաջողության համար անհրաժեշտ բիզնես հմտություններին


Հանդիպում. Դեյվիդ Բեքեթ |

Դեյվիդ Բեքեթը (ինովացիայի, ձեռներեցության և ծրագրերի կառավարման մասնագետ) կիսվում է զրոյից սկսելու և հաջողության հասնելու համար անհրաժեշտ մտածելակերպի վերաբերյալ իր տեսանկյուններով։


Հանդիպում․ Հիրոկի Տաչիիրի |

Հիրոկի Տաչիիրին (ձեռներեց, խորհրդատու, ներդրող) կիսվում է բիզնես սկսելու վերաբերյալ փորձով և խորհուրդներով:


Հանդիպում․ Նիկո Սխերմերս |

Նիկո Սխերմերսը (Նիդերլանդների դեսպան) վերլուծում է հանրային ոլորտում առաջնորդության նրբերանգները։


Քննություններ |

Տեղի ունեցան Առաջնորդության զարգացման դասընթացի առաջին փուլի ամփոփիչ քննությունները:


Նախորդ Հաջորդ