LEADERSHIP SCHOOL

En | Հայ
Ուզու՞մ եք իրականացնել Ձեր երազանքները

Նախագծեր

Առաջնորդության դպրոցի կարևորագույն գերակայություններից մեկը գործնական նախագծերի իրականացումն է:
Մեր նախագծերը բաց են ձեզ համար. ցանկության և կարողության պարագայում հենց դուք ամենաակտիվ և վճռորոշ մասնակցությունը կարող եք ունենալ:

Ինչպե՞ս: Սկզբում խնդրում ենք ծանոթանալ մեր ընթացիկ նախագծերին և դրանց վերաբերյալ նորություններին: Այնուհետև դուք կարող եք էջի ներքևում նշված էլ. փոստի հասցեին ուղարկել ձեզ հարմար կապի միջոցի տվյալները և
- մեր կողմից արդեն իրականացվող նախագծի անվանումն ու մասնակցության ձեր առաջարկը,
- կամ՝ ձեր սեփական նախագծի առաջարկի անվանումն ու նկարագրությունը:
Խնդրում ենք հնարավորինս հանրօգուտ, իրատեսական և կոնկրետ առաջարկներ ներկայացնել, ինչպես նաև հիշել, որ Առաջնորդության դպրոց հիմնադրամը ապաքաղաքական և ապակրոնական կառույց է:

Առաջնորդության դպրոցի ընթացիկ նախագծերից մի քանիսը.

«Ապագա առաջնորդներ» ծրագիր. առաջնորդության զարգացման դասընթացներ դպրոցական ավագ (7-10-րդ) դասարանների լավագույն աշակերտների համար

Մասնակիցներ`

նոյեմբեր, 2009.
  • N8 դպրոց (Ա. Պուշկինի անվան)
  • N19 դպրոց (Ն. Աղբալյանի անվան)
  • N20 դպրոց (Ջոն Կիրակոսյանի անվան)
փետրվար, 2010
  • N43 դպրոց (Գր. Զոհրապի անվան)
  • N76 դպրոց (Արգենտինայի Հանրապետության անվան)
  • N78 դպրոց (Հ. Հայրապետյանի անվան)
  • N150 դպրոց (Ֆ. Նանսենի անվան)

(* Վերոնշյալ ցուցակում հերթականությունը ըստ մասնակցության ամսաթվերի և դպրոցների համարների է:)

Եթե դուք ցանկանում եք մասնակցել, խնդրում ենք դիմել ձեր դպրոցի տնօրինությանը՝ այս ծրագրում ձեր դպրոցը ընդգրկելու հայտ ներկայացնելու համար (անհրաժեշտ է լրացնել և մեր էլ. փոստի հասցեին ուղարկել այս հայտը):

«Փոքրիկ առաջնորդներ» ծրագիր. առաջնորդության զարգացման դասընթացներ 5-12 տարեկան երեխաների համար
Առաջնորդության զարգացման ծրագրեր. Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (Արցախ)

Ցանկանու՞մ եք մասնակցել. խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ:
Առաջնորդության զարգացման ճամբար

Մեզ հետաքրքրում է ձեր կարծիքը
էլ. փոստ՝
հեռախոս` 55-91-26

Առաջնորդության դպրոց Հիմնադրամ
© 2010 Բոլոր իրավունքները պաշտպանված են: