Բաժանորդագրվել նորություններին Միանալ համայնքին

Այցելու ուսանողներ և ստաժավորման հնարավորություններ

Տարբերվող մտածելակերպերը, քննարկումներն ու համատեղ աշխատանքները կարող են նպաստել առավել լայն հայացքների ու փորձառությունների համակարգի ձևավորմանը թե ապագա հայ առաջնորդների, և թե արտասահմանյան տարեկիցների համար:
Առաջնորդության Դպրոցը ոչ միայն կազմակերպում է պարբերական ուսանողական քննարկումներ և համատեղ աշխատանքներ, այլև խրախուսում է արտասահմանյան ուսանողների այցերը Հայաստան:


Եթե դուք սովորում եք արտասահմանյան լուրջ ուսումնական հաստատությունում և ցանկանում եք

հնարավորություն ունենալով նաև

հրավիրում ենք ձեզ մասնակցելու Առաջնորդության Դպրոցի ուսանողների ու համայնքի հետ միասին իրականացվող նախագծերին ու ծրագրերին:

Խնդրում ենք ձեր հարցերը, իսկ եթե արդեն որոշում եք կայացրել՝

ուղարկել էջի ներքևում նշված էլ. փոստի հասցեին:

Մեր նախկին այցելուների կարծիքներից՝

Շատ ուրախ եմ, որ կարողացել եմ ընդգրկված լինել Առաջնորդության Դպրոցի (ԱԴ) աշխատանքներում հիմնադրման պահից: Այնտեղ անցկացրած ժամանակը լրջորեն ազդել է իմ հետագա արժեքների, հավատալիքների ու դիրքորոշումների վրա:
Շատ տպավորիչ էր տեսնել թիմի մասնակիցների (ովքեր այժմ իմ բարեկամներն են) խանդավառությունը դեպի Հայաստանի ավելի լավ ապագան: Ես խորապես հավատում եմ, որ նրանք կիրականացնեն այդ երազանքները, քանի դեռ պահպանում են իրենց ոգեշնչվածությունն ու հույսերը:
- Հիրոկի Տաչիիրի / Արևմտյան Սիդնեյի Համալսարան (Ավստրալիա)


Այցելու ուսանողները և ստաժորները ընդգրկվում են մեր գործունեության բոլոր ուղղություններում. հետազոտություններից մինչև գործնական նախագծեր: Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք այցելել կայքի Նորություններ բաժինը։