Բաժանորդագրվել նորություններին Միանալ համայնքին

Ընդունելություն․ Առաջնորդության Զարգացման ծրագիր ղեկավարների համար

Դուք սկսնակ / միջին մակարդակի կառավարիչ կամ բիզնեսի ղեկավար / ստարտափի ներկայացուցիչ եք։
Ինչպիսի՞ն եք պատկերացնում ձեր հետագա ճանապարհը։

Ինչպիսի՞ն եք պատկերացնում ձեր հետագա ճանապարհը

Ինչպիսի՞ կրթություն է անհրաժեշտ ձեր նպատակներն արդյունավետ իրականացնելու համար.

Ինչպիսի՞ կրթություն է անհրաժեշտ ձեր նպատակների արդյունավետ իրականացման համար

Դուք պետք է հանդիսանաք կառավարման գործառույթներ իրականացնող պաշտոնյա կամ բիզնեսի ղեկավար / ստարտափի ներկայացուցիչ, որպեսզի կարողանաք մասնակցել այս ծրագրին

Ի՞նչ է պահանջվում ձեզնից

Ինչպե՞ս

Ինչպե՞ս

Ընդունելության համար կարող են դիմել բիզնեսի ղեկավար կամ կառավարման գործառույթներ իրականացնող պաշտոնյա հանդիսացող բոլոր անձինք:

Ուսումնական պրոցեսը բաղկացած է հետևյալ հիմնական բաժիններից.

* Ավելի մանրամասն տվյալները տրամադրվում են թեկնածուներին և ուսանողներին:

ընդունելության քննություններ՝ փետրվար և մարտ ամիսների ընթացքում
- ընդունելության քննությունները բաղկացած են 2 փուլից՝ ճանաչողական հարցազրույց և անհատական ներկայացում
- Առաջնորդության Դպրոցի շրջանավարտներին տրվում է նախապատվության իրավունք
դասեր՝ մարտ - հունիս և սեպտեմբեր - դեկտեմբեր
* Դասերը տեղի են ունենում շաբաթական երկու անգամ՝ երեկոյան ժամերին (19:00-21:00, UTC+4 ժամային գոտի):
գործնական աշխատանքներ և նախագծեր՝ ծրագրի ողջ տևողության ընթացքում
ավարտական չափանիշ՝ հաստատված գործնական նախագծի իրականացման ընդունումը

Այս ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է վճարել 300,000 ՀՀ դրամ (ուսման ողջ տևողության համար):
Առաջնորդության Դպրոց հիմնադրամը շահույթ չհետապնդող կազմակերպություն է. նշված գումարը օգտագործվում է հիմնականում զարգացման նախագծերի իրականացման և դասախոսությունների հետ կապված ծախսերի համար:

Նախագծի աջակցության հնարավորություն

Առաջնորդության Դպրոցը աջակցություն է տրամադրում ծրագրի լավագույն նախագծ(եր)ին։

Խնդրում ենք նկատի ունենալ, որ նշված հնարավորությունը իրականացվում է լրացուցիչ օժանդակությամբ, ներառյալ՝ 1,000,000 ՀՀ դրամ հատկացմամբ։

Դասերը տեղի են ունենում Երևանի Դաբլ Թրի Բայ Հիլթոն հյուրանոցում:

Երևանի Դաբլ Թրի Բայ Հիլթոն հյուրանոց
Երևանի Դաբլ Թրի Բայ Հիլթոն հյուրանոց

2023թ. ընդունելության վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի կլինի 2023թ. փետրվարի 01-ից:


Առաջնորդության դպրոցի նորություններին հնարավորինս շուտ տեղեկանալու համար կարող եք նաև գրանցվել մեր կայքում, կամ միանալ մեր խմբին Facebook-ում: