LEADERSHIP SCHOOL

English | Հայերեն
Նոր հնարավորություններ

Ընդունելություն

Ինչպիսի՞ն եք պատկերացնում ձեր ապագան.

  • ձեր ներկա մտածելակերպը, գիտելիքներն ու փորձառությունը բավարա՞ր են լուրջ ձեռքբերումների համար
  • դուք պատրա՞ստ եք դիմագրավելու արագացող փոփոխությունների մարտահրավերներին և օգտվելու ընձեռվող նոր հնարավորություններից

Կրթության և աշխատանքի ապագայի մասին ընդունված պատկերացումները արդեն չեն գործում.

  • տեխնոլոգիական զարգացումը արագանում է. եթե ձեր աշխատանքը բաժանվում է կրկնվող գործողությունների (օր.՝ հաշվապահություն, թարգմանություն), և դրա ավտոմատացումը շահավետ է բիզնես տեսանկյունից, ապա այն անխուսափելիորեն ավտոմատացվելու է
  • աշխարհը բաց է. ձեր վրա ազդելու են անմիջական տեսադաշտից դուրս գտնվող և անգամ ձեր մասնագիտության հետ կապ չունեցող գործոններ օր.՝ դուք ստիպված եք լինելու մրցակցել Հնդկաստանի (աշխարհի ամենաշատ անգլախոս բնակչությամբ երկիրը), Չինաստանի և զարգացող այլ երկրների միլիոնավոր որակյալ և էժան աշխատուժ ապահովող մասնագետների հետ

Ինչպիսի՞ կրթություն է անհրաժեշտ նման պայմաններում ոչ թե պարզապես գոյատևելու, այլ լուրջ նպատակներ իրականացնելու համար.

  • նպատակամետ
    Ավանդական կրթությունը նախապատրաստում է ձեզ դառնալու շարքային մասնագետ, «Առաջնորդության Զարգացման» դասընթացը նախապատրաստում է ձեզ դառնալու նոր սերնդի առաջնորդ:
  • խորաթափանց
    Ձեզ հետ իրենց փորձառություններով ու տեսլականներով են կիսվում կայացած գործիչներ և մասնագետներ:
  • գործնական
    Դուք հնարավորություն ունեք կիրառել ձեռք բերած նոր գիտելիքները, ինչպես նաև իրականացնել ուսանողական նախագծեր:
  • կապեր ստեղծելու հնարավորությամբ
    Դուք կարող եք դառնալ ապագա ձեռքբերումների վճռականությամբ երիտասարդների համայնքի մասնակից:

Ի՞նչ է պահանջվում ձեզնից.

  • գործնական ցանկություն
    Պարզապես այս տողերն ընթերցելը ու երազելը բավարար չէ. պետք է աշխատել՝ ձեր նպատակները իրականացնելու համար:
  • ճկուն մտածելակերպ
    Անկանխատեսելի մարտահրավերներին դիմագրավելու և հաջողության հասնելու համար անհրաժեշտ է բաց լինել նոր գիտելիքների ու փոփոխությունների հանդեպ:
  • պատասխանատվության զգացում
    Պարզապես վկայական ստանալու կամ ժամանցի անցողիկ ցանկության, ինչպես նաև առաջնորդի կերպարին անհարիր արժեհամակարգի պարագայում խնդրում ենք չդիմել ընդունելության համար:
  • հրատապության գիտակցում
    Անցնող յուրաքանչյուր վայրկյան նվազեցնում է ձեր ապագա ձեռքբերումների սահմանները. գործելու ժամանակը հիմա է:

Ինչպե՞ս

Ընդունելության համար կարող են դիմել 18 տարեկանից բարձր բոլոր անձինք:

Դասընթացի տևողությունը մեկ տարի է.

ընդունելության քննություններ՝ օգոստոսի առաջին կեսի ընթացքում
(ընդունելության քննությունները բաղկացած են 2 փուլից՝ ստեղծագործական շարադրություն և հարցազրույց)
դասեր՝ սեպտեմբեր-դեկտեմբեր քննություններ՝ հունվար
դասեր՝ փետրվար-մայիս քննություններ՝ մայիսի վերջ
գործնական աշխատանքներ՝ դասընթացի ողջ տևողության ընթացքում

Ուսումնական պրոցեսը բաղկացած է հետևյալ հիմնական բաժիններից.

  • ինքնաճանաչում և անհատական զարգացում (օր.՝ հաղորդակցության բանավոր, գրավոր և ոչ խոսքային [body language] միջոցներ),
  • առաջնորդության հիմունքներ,
  • թիմային աշխատանք,
  • ընդլայնված թեմաներ (օր.՝ հարաբերություններ ԶԼՄ-ների հետ, փոփոխությունների կառավարում),
  • օժանդակ մոդուլներ (օր.՝ տեղեկատվության կառավարման համակարգչային գիտելիքներ, անգլերենը գործարար հաղորդակցության մեջ),
  • հանդիպումներ կայացած գործիչների հետ, այցելություններ (դեսպանատներ, միջազգային ներկայացուցչություններ և տարբեր կազմակերպություններ),
  • քննարկումներ, առաջնորդության թեմայով վիդեոնյութերի վերլուծություններ, թիմային խաղեր,
  • գործնական աշխատանք և ուսանողական նախագծեր:

* Ավելի մանրամասն տվյալները տրամադրվում են դիմորդներին և ուսանողներին:

Ուսուցումը վճարովի է. ուսման ողջ տևողության համար այն կազմում է 200 հազար ՀՀ դրամ:
Առաջնորդության Դպրոց հիմնադրամը շահույթ չհետապնդող կազմակերպություն է. գումարը օգտագործվում է հիմնականում զարգացման նախագծերի իրականացման և դասախոսությունների հետ կապված ծախսերի համար:

Դասերը տեղի են ունենում շաբաթական երկու անգամ՝ երեկոյան ժամերին (19:00-21:00):

Դասերը տեղի են ունենում Երևանի Կոնգրես հյուրանոցում:

2012թ. դասընթացների ընդունելության վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի կլինի 2012թ. հունիսի 1-ից:

Առաջնորդության դպրոցի նորություններին հնարավորինս շուտ տեղեկանալու համար կարող եք նաև գրանցվել մեր կայքում, կամ միանալ մեր խմբին Facebook-ում:

Ձեր կարծիքը կարևոր է.
էլ. փոստ՝
հեռախոս՝ 55-91-26

Առաջնորդության դպրոց Հիմնադրամ
© 2012 Բոլոր իրավունքները պաշտպանված են: