Արագացող փոփոխությունների համաշխարհային իրականության մեջ մեր տարածաշրջանին անհրաժեշտ է ավելի արագ զարգացում, իսկ նշվածի կարևորագույն պայմաններից մեկը երիտասարդ սերնդի մեջ ուժեղ առաջնորդների բացահայտումն ու զարգացումն է:
Մենք հավատում ենք, որ տեղական և միջազգային առաջնորդների, մտածողների ու կազմակերպությունների հետ միասին կարող ենք աջակցել ապագա նորարար առաջնորդների զարգացմանը։
Ապագա առաջնորդներին անհրաժեշտ է հաղորդակցվել տեսաբանների ու պրակտիկ գործիչների մտքերի և փորձի հետ։ Մենք հավատում ենք, որ Առաջնորդության Դպրոցի բարեկամներն ու դասախոսները կարող են իրենց ներդրումն ունենալ արժեքավոր հայացքներով և տարբերվող կարծիքներով։
Ինչպիսի՞ մտածելակերպ և գիտելիքներ են անհրաժեշտ ձեր ձեռքբերումների հաջորդ մակարդակին անցնելու համար։
Ինչպիսի՞ փորձառություններ և մարտահրավերներ կօգնեն թարմացնել ձեր հմտություններն ու ավելի արագ շարժվել։
Առաջնորդության Դպրոցի ռեգիոնալ կամպուսը նախագիծ է՝ կառուցելու ինովացիոն կրթական տարածք Հարավային Կովկասի ապագա բիզնես առաջնորդների համար։
Ուզու՞մ եք մասնակցել։