Տարբերվող մտածելակերպերը, քննարկումներն ու համատեղ աշխատանքները կարող են նպաստել առավել լայն հայացքների ու փորձառությունների համակարգի ձևավորմանը թե ապագա հայ առաջնորդների, և թե արտասահմանյան տարեկիցների համար:
Առաջնորդության Դպրոցը ոչ միայն կազմակերպում է պարբերական ուսանողական քննարկումներ և համատեղ աշխատանքներ, այլև խրախուսում է արտասահմանյան ուսանողների այցերը Հայաստան:
Եթե դուք սովորում եք արտասահմանյան լուրջ ուսումնական հաստատությունում և ցանկանում եք
հնարավորություն ունենալով նաև
հրավիրում ենք ձեզ մասնակցելու Առաջնորդության Դպրոցի ուսանողների ու համայնքի հետ միասին իրականացվող նախագծերին ու ծրագրերին:
Խնդրում ենք ձեր հարցերը, իսկ եթե արդեն որոշում եք կայացրել՝
Ես այցելել եմ Առաջնորդության Դպրոց (ԱԴ) 2011թ. ապրիլին և ուշագրավ փորձառություն եմ ունեցել հանդիպել ուսանողների հետ, ովքեր հավակնում են դառնալ նոր սերնդի հայ առաջնորդներ։ Մենք խոսեցինք ամենատարբեր թեմաներից՝ հասարակական կազմակերպություններից մինչև պետական հաշվետվողականություն ու Վեբ 2.0 տեխնոլոգիաներ․ տպավորված եմ ուսանողների խանդավառությունից և յուրօրինակությունից։ Վստահ եմ, որ ԱԴ-ն կշարունակի հայ երիտասարդությանը առաջարկել օգտակար և նորարարական ծրագրեր, իսկ ԱԴ շրջանավարտները առաջատար դեր կստանձնեն նպաստելու իրենց երկրի և աշխարհի զարգացմանը:
- Սեմ Սթոուն / Ստենֆորդի Համալսարան (ԱՄՆ)
Այցելու ուսանողները և ստաժորները ընդգրկվում են մեր գործունեության բոլոր ուղղություններում. հետազոտություններից մինչև գործնական նախագծեր: Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք այցելել կայքի Նորություններ բաժինը։