- Գլխավոր
- Ընդունելություն
Ընդունելություն. Առաջնորդության Զարգացման դասընթաց
Ինչպիսի՞ն եք պատկերացնում ձեր ապագան.
- ձեր ներկա մտածելակերպն ու գիտելիքները, փորձառությունն ու գործարար կապերը բավարա՞ր են ձեր ցանկացած լուրջ ձեռքբերումների համար
- դուք պատրա՞ստ եք դիմագրավելու արագացող փոփոխությունների մարտահրավերներին և օգտվելու ընձեռվող նոր հնարավորություններից
Կրթության և աշխատանքի ապագայի մասին ընդունված պատկերացումները արդեն չեն գործում.
- տեխնոլոգիական զարգացումը արագանում է. եթե ձեր աշխատանքը բաժանվում է կրկնվող գործողությունների (օր.՝ հաշվապահություն, թարգմանություն) կամ պահանջում է նվազ ջանքերով ստեղծագործականություն, և դրա ավտոմատացումը շահավետ է բիզնես տեսանկյունից, ապա այն անխուսափելիորեն ավտոմատացվելու է
- աշխարհը բաց է. ձեր վրա ազդելու են անմիջական տեսադաշտից դուրս գտնվող և անգամ ձեր մասնագիտության հետ կապ չունեցող գործոններ օր.՝ դուք ստիպված եք լինելու մրցակցել այլ երկրների միլիոնավոր որակյալ աշխատուժ ապահովող մասնագետների հետ
Ինչպիսի՞ կրթություն է անհրաժեշտ նման պայմաններում ոչ թե պարզապես գոյատևելու, այլ զարգանալու և լուրջ նպատակներ իրականացնելու համար.
- նպատակամետ
Ավանդական կրթությունը նախապատրաստում է ձեզ դառնալու շարքային մասնագետ, «Առաջնորդության Զարգացման» այս դասընթացը նախապատրաստում է ձեզ դառնալու նոր սերնդի առաջնորդ:
- խորաթափանց
Ձեզ հետ իրենց փորձառություններով ու տեսլականներով են կիսվում կայացած գործիչներ և մասնագետներ:
- գործնական
Դուք հնարավորություն ունեք կիրառել ձեռք բերած նոր գիտելիքները, ինչպես նաև իրականացնել ուսանողական նախագծեր:
- կապեր ստեղծելու հնարավորությամբ
Դուք կարող եք դառնալ փորձառու մենթորների և ապագա ձեռքբերումների վճռականությամբ երիտասարդների համայնքի մասնակից:
Ի՞նչ է պահանջվում ձեզնից.
- գործնական ցանկություն
Պարզապես այս տողերն ընթերցելը ու երազելը բավարար չէ. պետք է աշխատել՝ ձեր նպատակները իրականացնելու համար:
- ճկուն մտածելակերպ
Անկանխատեսելի մարտահրավերներին դիմագրավելու և հաջողության հասնելու համար անհրաժեշտ է բաց լինել նոր գիտելիքների ու փոփոխությունների հանդեպ:
- պատասխանատվության զգացում
Պարզապես վկայական ստանալու կամ ժամանցի անցողիկ ցանկության, ինչպես նաև առաջնորդի կերպարին անհարիր արժեհամակարգի պարագայում խնդրում ենք չդիմել ընդունելության համար:
- հրատապության գիտակցում
Անցնող յուրաքանչյուր վայրկյան նվազեցնում է ձեր ապագա ձեռքբերումները. գործելու ժամանակը հիմա է:
Ինչպիսի՞ն է դասընթացի կառուցվածքը
Ուսումնական պրոցեսը բաղկացած է հետևյալ հիմնական բաժիններից.
- առաջնորդության հիմունքներ, տեսակներ և կոնտեքստներ
- ինքնաճանաչում և անհատական զարգացում, նպատակամետ կարիերա և բիզնես
- տեղեկատվության, ժամանակի, նախագծերի կառավարում
- արդյունավետ հաղորդակցություն (գրավոր, բանավոր, ոչ խոսքային [body language] միջոցներ)
- բիզնես էտիկետ (հագուստի նորմեր [dress code], վարվելակերպ, գործարար անգլերեն)
- հրապարակային ելույթներ ու ներկայացումներ [presentation, startup pitch]
- թիմային աշխատանք և ներդաշնակ աշխատանքային հարաբերություններ
- բիզնեսի զարգացում (ներառյալ՝ բիզնես մոդել, ինովացիա), գործարար բանակցություններ
- բիզնես կապերի հաստատում
- ընդլայնված թեմաներ (օր.՝ առաջնորդություն դժվարին իրավիճակներում և փոփոխությունների կառավարում, հարաբերություններ ԶԼՄ-ների հետ)
- հանդիպումներ կայացած գործիչների հետ, այցելություններ (փոքր բիզնեսներից մինչև պետական կառույցներ ու միջազգային ներկայացուցչություններ)
- բազմամշակութային տեսակետներ և մոդելներ միջազգային փորձից
- քննարկումներ, առաջնորդության թեմայով վիդեոնյութերի վերլուծություններ, թիմային խաղեր
- գործնական աշխատանքներ և ուսանողական նախագծեր
* Ավելի մանրամասն տվյալները տրամադրվում են դիմորդներին և ուսանողներին:
Նախորդ ուսումնական փուլի միջոցառումներին ծանոթանալու համար խնդրում ենք այցելել մեր նորությունների էջ։
Դասընթացի տևողությունը մեկ տարի է:
ընդունելության քննություններ՝ օգոստոս-սեպտեմբեր
(ընդունելության քննությունները բաղկացած են 2 փուլից՝ ստեղծագործական շարադրություն և հարցազրույց)
|
փուլ 1՝ սեպտեմբեր-դեկտեմբեր (քննություններ՝ հունվար)
փուլ 2՝ փետրվար-մայիս (քննություններ՝ մայիս)
* Դասերը տեղի են ունենում շաբաթական երկու անգամ՝ երեկոյան ժամերին (19:00-21:00, UTC+4 Երևանի ժամային գոտի):
|
գործնական աշխատանքներ՝ դասընթացի ողջ տևողության ընթացքում
|
Ուսուցումը վճարովի է. ուսման ողջ տևողության համար այն կազմում է 200 հազար ՀՀ դրամ:
Առաջնորդության Դպրոց հիմնադրամը շահույթ չհետապնդող կազմակերպություն է. գումարը օգտագործվում է հիմնականում զարգացման նախագծերի իրականացման և դասախոսությունների հետ կապված ծախսերի համար:
Առաջնորդության Դպրոցը անվճար ուսման հնարավորություն է տրամադրում դասընթացի լավագույն ուսանողին։
Խնդրում ենք նկատի ունենալ, որ նշված հնարավորությունը իրականացվում է դասընթացի ավարտից հետո` փոխհատուցելով համապատասխան ուսանողի կողմից վճարված ուսման վարձը։
Դասերը տեղի են ունենում Երևանի Դաբլ Թրի Բայ Հիլթոն հյուրանոցում:
Ինչպե՞ս մասնակցել դասընթացին
Ընդունելության պահանջներ
- նվազագույն տարիք՝ 18
- դասերի վայրը՝ Երևան, Հայաստանի Հանրապետություն
2025-2026թթ. ընդունելության դիմումը հասանելի կլինի 2025թ. հունիսի 01-ից:
Առաջնորդության դպրոցի նորություններին հնարավորինս շուտ տեղեկանալու համար կարող եք նաև գրանցվել մեր կայքում, կամ միանալ մեր խմբին Facebook-ում: