Առաջնորդության Դպրոցի ռեգիոնալ կամպուսը նախագիծ է՝ կառուցելու ինովացիոն կրթական տարածք Հարավային Կովկասի ապագա բիզնես առաջնորդների համար։
* Առաջնորդության Դպրոցը տեղական և միջազգային կայացած գործիչների, մտածողների ու կազմակերպությունների համագործակցությամբ ծրագրեր է իրականացնում՝ աջակցելու ապագա նորարար բիզնես առաջնորդների զարգացմանը Հարավային Կովկասի ռեգիոնում (
Հայաստան,
Վրաստան,
Իրան )։
Առաջնորդության Դպրոցը չի հետապնդում քաղաքական կամ կրոնական նպատակներ:
Ինչպիսի՞ն ենք մենք պատկերացնում ռեգիոնի ապագան.
- փոխլրացնող առավելությունների կիրառմամբ ընդառաջ գնալով 21-րդ դարի մարտահրավերներին ու հնարավորություններին
- տարածաշրջանի ներսում ավելի ուժեղ կապերի և համագործակցության ստեղծմամբ ապահովելով մեր ընդհանուր զարգացումը
Ինչպիսի՞ նոր համագործակցության ձևաչափեր են անհրաժեշտ․
- տեղական ինտեգրացիան խթանող
Ապագա ռեգիոնալ բիզնես առաջնորդները պետք է հնարավորություն ստանան միմյանց հետ կապեր կառուցելու և համատեղ նախագծեր իրականացնելու համար։
- գլոբալ հնարավորությունները օգտագործող
Սփյուռքի և միջազգային կազմակերպությունների ու գործարարների մտավոր կարողությունները, փորձը և կապերը կարող են լրացուցիչ ուժ հաղորդել ռեգիոնի զարգացմանը։
Ի՞նչ ենք մենք առաջարկում․
Առաջնորդության Դպրոցի ռեգիոնալ կամպուս
- բաց կրթական տարածք տարածաշրջանի ապագա բիզնես առաջնորդների համար
- ինովացիոն և տարբերվող տեսանկյուններ ու վերլուծություններ
- ռեգիոնալ գործնական նախագծեր և գործարար կապեր
- փորձառու խորհրդատուների (mentor) և գործընկերների աջակցություն
- ռեգիոնի և սփյուռքի ուժերի համախմբում՝ միացյալ զարգացման արագացման համար
Ի՞նչ կարող եք անել դուք.
Ձեր կամավորական մասնակցությունն ու ջանքերը կարող են դառնալ այս նախագիծը լավագույնս իրականացնելու վճռորոշ մասը:
![](../images/campus-partner.svg)
գործընկերային ծառայություններ առաջարկել կամպուսի և ռեգիոնալ նախագծերի համար
![](../images/campus-share.svg)
տարածել այս նախագծի վերաբերյալ տեղեկատվությունը ձեր համայնքի սրտացավ մարդկանց շրջանում
Մասնակցության գալիք հնարավորություններին (այդ թվում՝ ուսանելու և ռեգիոնալ նախագծեր իրականացնելու) հնարավորինս շուտ տեղեկանալու համար խնդրում ենք
բաժանորդագրվել մեր նորություններին և
միանալ համայնքին։
* Երկրների հերթականությունը՝ անգլերեն այբբենական