Ուզու՞մ եք մասնակցել Առաջնորդության Դպրոցի ծրագրերին Վրաստանում:
Խնդրում ենք բաժանորդագրվել էլ. ծանուցումներին և միանալ համայնքին:
Դոկտոր Կարոլին Ֆարաջը (ՍիԷնԷն [CNN] փոխնախագահ և ՍիԷնԷն Արաբիք գլխավոր խմբագիր) ցուցադրում է ինչպես արդյունավետորեն հաղորդակցվել ժամանակակից լրատվամիջոցների հետ
Հուսեին Վեհբին (բարձր մակարդակի գործադիր ղեկավար; ԱՄԷ կառավարության նախկին խորհրդատու) կիսվում է տարբեր ոլորտներում ու Ծոցի (և ՄԵՆԱ) ռեգիոնի երկրներում արդյունավետ թիմեր ու բիզնեսներ կառուցելու և առաջնորդելու փորձառությամբ։
Խատիա Դեկանոիձեն (Վրաստանի ԱԺ պատգամավոր; Ուկրաինայի ոստիկանության նախկին պետ; Վրաստանի կրթության և գիտության նախկին նախարար) կիսվում է նպատակամետ առաջնորդության վերաբերյալ տեսանկյուններով ու մտքերով։
Բիզնես ընթրիքի էտիկետի վերաբերյալ գործնական սեմինար Բենթ֊Արնե Հալլեմանի (գործադիր տնօրեն, Պրոտոկոլբյուրո) հետ Թբիլիսիում
Սթիվ Ջոնսոնը (սերիական ձեռներեց) ցուցադրում է արդյունավետ բիզնես կապերի կարևորությունը կարիերայի և բիզնեսի համար։
Տինատին Խիդաշելին (Վրաստանի Պաշտպանության նախկին նախարար) կիսվում է առաջնորդության իր փորձառությամբ, և մտքերով՝ տարածաշրջանի ապագա հեռանկարների վերաբերյալ։
Գործարար ճամփորդություն Թբիլիսի և ճանաչողական այցեր կազմակերպվեցին Առաջնորդության Դպրոցի համայնքի մասնակիցների համար։
Զուրաբ Լալազաշվիլին (բաժնետեր֊տնօրեն, ԲիԴիՕ Վրաստան) անկայուն ժամանակներում արդյունավետ բիզնեսի և առաջնորդության վերաբերյալ վերլուծություն է իրականացնում։
Հանդիպում Քլեր Մեսսոնի (տնօրենի պաշտոնակատար, ԱՄՆ ՄԶԳ [USAID] Կովկաս) հետ և ծանոթություն ԱՄՆ ՄԶԳ [USAID] ռեգիոնալ կենտրոնի՝ զարգացմանն ուղղված երկարաժամկետ նախագծերին
Գործարար կապերի հաստատման միջոցառում
Երիտասարդներին աջակցում են․ - Քոլին Դոնոհյու (ստարտափ էկոհամակարգ և ընկերություններ կառուցող) - Էնդրյու Թորնհիլ (ֆինտեխ ձեռներեց) - Տինատին Ռուխաձե (համահիմնադիր, Վերլուծական և խորհրդատվական թիմ [ACT])
Նատալյա Վուտովան (Վրաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար) ցուցադրում է ուժեղ ինստիտուտների կարևորությունը սոց֊տնտեսական զարգացման համար։
Ռինա Կալյուրանդը (Էստոնիայի դեսպան Վրաստանում և Հայաստանում) կիսվում է փոքր երկրների զարգացման մարտահրավերների ու հնարավորությունների վերաբերյալ մտքերով, և էստոնական փորձառությամբ՝ թվային հանրային ծառայություններից մինչև կրթություն և ստարտափներ։
Ծանոթություն Վրաստանի Ինովացիայի և Տեխնոլոգիայի Գործակալության [GITA] Վրաստան տեխնոպարկի համայնքի և նախագծերի հետ
Համատեղ աշխատանքի տարածք, ցանց ստարտափների համար, և սոցիալական ձեռներեցություն՝ Իմփաքթ Հաբ Թբիլիսիում
Ճանաչողական շրջայց Ֆաբրիկա Թբիլիսի բազմագործառութային մշակութային և ստեղծագործական կենտրոնում
Զարգացման հեռանկարներ ապագա առաջնորդների համար
Խատիա Դեկանոիձեն (ԱԺ պատգամավոր; Վրաստանի կրթության և գիտության նախկին նախարար; Ուկրաինայի ոստիկանության նախկին պետ) կոչ է անում երիտասարդներին (և հատկապես՝ ապագա կին առաջնորդներին) մարտահրավեր նետել առկա իրավիճակներին և չվախենալ ձախողումներից՝ աշխարհը փոխելու ճանապարհին։
Նիկ Բերեսֆորդը (ՄԱԶԾ [UNDP] մշտական ներկայացուցիչ Վրաստանում) ցուցադրում է, թե ինչպես կարող է տարածված ակնկալիքներից տարբերվող ճանապարհի ընտրությունը ավելի արդյունավետ լինել ձեր կարիերայի և հասարակության համար։
Սթիվ Ջոնսոնը (հյուրընկալության ոլորտի ձեռներեց) խրախուսում է գնալ ձեզ խանդավառող ուղղությամբ բիզնեսում, բայց մտածել երկարաժամկետ։
Ռիչարդ Լուսսենը (միջազգային կրթության խորհրդատու) խորհուրդ է տալիս պատրաստ լինել նոր հնարավորություններին։
Հանդիպում Թբիլիսիի ստարտափների և արտասահմանցիների համայնքների մասնակիցների հետ
Անն Սորենսենը (Դանիայի դեսպան Վրաստանում և Հայաստանում) կիսվում է Դանիայի սոց֊տնտեսական զարգացման փորձառության վերաբերյալ մտքերով, և դանիական կազմակերպությունների հետ համագործակցության հնարավորություններով։
Կատարինա Հանսենը (Կովկասի տարածաշրջանային տնօրեն, Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկ [EBRD]) վերլուծում է կարիերայի արդյունավետ զարգացման ու թիմային աշխատանքի նրբերանգները։
Բեսո Կաչարավան (հիմնադիր, POSTRED) կիսվում է ստեղծարար ճյուղերում բիզնեսի զարգացման իր փորձառությամբ։
Կիրիակոս Կոկինոսը (Կիպրոսի Հետազոտությունների, ինովացիայի և թվային քաղաքականության նախկին նախարար; Կիպրոսի Հետազոտությունների և ինովացիայի նախկին ազգային գլխավոր գիտնական) Վրաստանի Ինովացիայի և Տեխնոլոգիայի Գործակալությունում [GITA] կիսվում է իր մտքերով ու փորձառությամբ ստարտափների ներկայացուցիչների հետ։
Գիգա Բեդինեիշվիլին (Դեկան, Թբիլիսիի Ազատ Համալսարանի Բիզնես Դպրոց) վերլուծում է առաքելությանը միտված կազմակերպությունների առավելությունները։
Տինատին Խիդաշելին (Վրաստանի Պաշտպանության նախկին նախարար) կիսվում է արդյունավետ հրապարակային ելույթների վերաբերյալ իր մտքերով ու փորձառությամբ։
Դոկտոր Վենդի Լյուն (հիմնադիր և տնօրեն, Image Creator [Մալայզիա]) վերլուծում է բրենդինգի մոդելների օրինակներ ղեկավարների համար՝ վեր բարձրացնելու իրենց կազմակերպությունը մրցակցության աղմուկից։
Լարս Քոլինդը (նորարար և ձեռներեց [Դանիա]) անդրադառնում է, թե ինչպես է հնարավոր և անհրաժեշտ փոխել աշխարհը՝ բիզնես նախաձեռնությունների միջոցով։
Առաջնորդության Դպրոցը և Թբիլիսիի Ազատ Համալսարանը կազմակերպեցին բաց հանդիպում Լարս Քոլինդի (նորարար և ձեռներեց [Դանիա]) հետ՝ Կախա Բենդուկիձեի կամպուսում (Թբիլիսի)։
Լարս Քոլինդը (նորարար և ձեռներեց [Դանիա]) խրախուսում է նոր բիզնես մոդելներ կառուցել և նպաստել Վրաստանի ու աշխարհի զարգացմանը։
Քեթևան Բոչորիշվիլին (կառավարող գործընկեր, Բիզնես Վրաստան; Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախկին փոխնախարար) ցուցադրում է ստեղծագործականության կարևորությունը՝ հանրային ծառայության մեջ առաջնորդության համար լուծումներ մշակելու նպատակով։
Քեթևան Բոչորիշվիլին (կառավարող գործընկեր, Բիզնես Վրաստան; Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախկին փոխնախարար) կիսվում է Վրաստանում իրականացված՝ աշխարհի ամենահաջողակ տնտեսական ու կառուցվածքային բարեփոխումներից մեկի դասերով, և մտքերով՝ տարածաշրջանի ու Հայաստանի զարգացման առաջիկա մարտահրավերների և հնարավորությունների վերաբերյալ։
Զուրաբ Լալազաշվիլին (բաժնետեր֊տնօրեն, ԲիԴիՕ Վրաստան) անհանգիստ ժամանակներում արդյունավետ առաջնորդության վերաբերյալ վերլուծություն է իրականացնում։
«Ձեր կյանքը՝ առանց սահմանափակումների» բաց հանդիպում կազմակերպվեց Նիկ Վույիչիչի և Քրիստին Գրիմի հետ՝ Հարավային Կովկասի տարածաշրջանի ապագա առաջնորդների համար։
Նիկ Վույիչիչը (մոտիվացիոն հռետոր) ոգեշնչում և հզորացնում է երիտասարդներին՝ հաշմանդամությունը (ծնված առանց ձեռքերի ու ոտքերի) հաղթահարելու և լիարժեք կյանքով ապրելու իր փորձառությամբ։
Քրիստին Գրիմը (հիմնադիր, Արիա Կոնսալտինգ Ինթերնեյշնլ) նոր մոտեցումներ և մեթոդներ է կիրառում՝ երկարաժամկետ փոփոխությունների ու տրանսֆորմացիաների արդյունավետ իրականացման համար։
Դեյվիդ Լին (տնօրեն, Եվրոպական Բիզնես Ասոցիացիա Վրաստանում) կիսվում է ստրատեգիական մտածելակերպի վերաբերյալ փորձով և մտքերով։
Յուլիա Ուստյուգովան (Արժույթի միջազգային հիմնադրամի [IMF] մշտական ներկայացուցիչ Հայաստանում) ցուցադրում է ընթացիկ ճգնաժամի յուրահատկությունները և խրախուսում դիտարկել այն իբրև զարգացման հնարավորություն։
Սեբաստիան Մոլինոն (Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն, Համաշխարհային Բանկ) վերլուծում է պատասխան գործողությունների հաջողակ օրինակներ և ընդգծում ինտեգրված քաղաքականության անհրաժեշտությունը։
Կատարինա Հանսենը (Կովկասի տարածաշրջանային տնօրեն, Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկ [EBRD]) վերահաստատում է դժվարին ժամանակներում մասնավոր հատվածին աջակցելու կարևորությունը և ճգնաժամային կառավարման հմտությունների արժեքը։
Դոկտոր Ջեյմի Ամսելը (տնօրեն, Պոեսիս կոնսալտինգ) դիտարկում է մեծ պատկերը և ապագայի համար ստրատեգիա մշակելու անհրաժեշտությունը։
Գործարար նախաճաշ Ռ․ Մայքլ Քոգիլի (Վրաստանում Ամերիկայի առևտրի պալատի [AmCham] նախագահ) և Քենեթ Քաթշոուի (իրավաբան և գործարար) հետ
Ռ․ Մայքլ Քոգիլը (Վրաստանում Ամերիկայի առևտրի պալատի [AmCham] նախագահ) խորհուրդներ է տալիս օտարերկրյա ներդրողների ակնկալիքներն արդյունավետ հասցեագրելու համար։
Քենեթ Քաթշոուն (իրավաբան և գործարար) անդրադառնում է թվային տեխնոլոգիաների ազդեցությանը բիզնես միջավայրի վրա։