Բաժանորդագրվել նորություններին Միանալ համայնքին

Առաջնորդության Դպրոց Վրաստան

Ուզու՞մ եք մասնակցել Առաջնորդության Դպրոցի ծրագրերին Վրաստանում:
Խնդրում ենք բաժանորդագրվել էլ. ծանուցումներին և միանալ համայնքին:

Նախորդ Հաջորդ

Բաց հանդիպում դոկտոր Ստիվեն Պեմբերտոնի հետ (Թբիլիսի) |

Առաջնորդության Դպրոցը և Թբիլիսիի Ազատ Համալսարանը կազմակերպեցին բաց հանդիպում դոկտոր Ստիվեն Պեմբերտոնի (ՏՏ ոլորտի տեսաբան, Նիդեռլանդներ) հետ՝ Կախա Բենդուկիձեի կամպուսում (Թբիլիսի)։


Կամպուսի նախագծի շնորհանդես |

Առաջնորդության Դպրոցի ռեգիոնալ կամպուսի նախագծի շնորհանդեսի միջոցառում

Սամվել Մովսիսյանը (հիմնադիր, Առաջնորդության Դպրոց) ներկայացնում է Առաջնորդության Դպրոցի պատմությունը և առաքելությունը։

Տիկին Ռիմա Դեմիրճյանը ընդգծում է Հայաստանի և տարածաշրջանի զարգացմանն ուղղված ստրատեգիական նախագծերի կարևորությունը։

Առաջնորդության Դպրոցի ռեգիոնալ կամպուսի նախագծի ներկայացումը

Մենք ողջունում ենք տաղանդավոր երիտասարդների մասնակցությունը։

Դոկտոր Ստիվեն Պեմբերտոնը (ՏՏ ոլորտի տեսաբան, Նիդեռլանդներ) կիսվում է երկարաժամկետ տեսլականի վերաբերյալ նկատառումներով՝ անձնական զարգացումից մինչև տարածաշրջանային նախագծեր և վճռորոշ տեխնոլոգիաներ։

Քաջալերական խոսքերով հանդես են գալիս Առաջնորդության Դպրոցի բարեկամները։


Բաց հանդիպում Նիկա Գիլաուրիի հետ |

Բաց հանդիպում Նիկա Գիլաուրիի (Վրաստանի նախկին վարչապետ) հետ՝ Առաջնորդության Դպրոցի հրավերով Երևան աշխատանքային այցի շրջանակներում

Հաղորդակցություն եզակի փորձառության հետ մի գործչի, ով իրականացրել է ամենատարբեր արդյունավետ բարեփոխումներ (էներգետիկայից մինչև ֆինանսներ և Վրաստանի ընդհանուր տնտեսությունը) ու առաջնորդել է Վրաստանի տնտեսական վերականգնումը վերջին ծանրագույն համաշխարհային տնտեսական ճգնաժամի ընթացքում

Գործնական տնտեսագիտություն․ 2004-2012թթ․ տնտեսական տրանսֆորմացիան և պետական կառավարման բարեփոխումները Վրաստանում ( 5mb PDF գիրք անգլերեն )


Բիզնես ընթրիք Նիկա Գիլաուրիի հետ |

Նիկա Գիլաուրին (Վրաստանի նախկին վարչապետ) կիսվում է մեր ռեգիոնի և աշխարհի վրա ազդող գործոնների վերաբերյալ վերլուծություններով։


Ճանաչողական այցեր Վրաստանում |

Ճանաչողական այցեր Առաջնորդության Դպրոցի ուսանողների համար Թբիլիսիում

Ինովացիոն պետական ծառայություններ Թբիլիսիի Հանրային ծառայությունների կենտրոնում

Համատեղ աշխատանքի տարածք, ցանց ստարտափների համար, և սոցիալական ձեռներեցություն՝ Իմփաքթ Հաբ Թբիլիսիում

Ճանաչողական շրջայց Ֆաբրիկա Թբիլիսի բազմագործառութային մշակութային և ստեղծագործական կենտրոնում

ԱՄՆ ՄԶԳ ռեգիոնալ կենտրոնի՝ զարգացմանն ուղղված երկարաժամկետ նախագծերը

Ձեռներեցության զարգացման գործակալության (Գործարար Վրաստան) ջանքերը` դեպի ՓՄՁ զարգացումը և արտահանմանն ուղղվածությունը

Ծանոթություն Վրաստան տեխնոպարկի ծառայությունների հետ, հանդիպումներ ստարտափների համայնքի ներկայացուցիչների հետ

Գործարար ընթրիք Առաջնորդության Դպրոցի բարեկամների հետ


Ընդունելություն․ Ճապոնիայի դեսպան |

Քննարկումների և գործնական կապերի հաստատման համար ընդունելություն՝ կազմակերպված Տադահարու Ուեհարայի (Ճապոնիայի դեսպան Վրաստանում) և Առաջնորդության Դպրոցի կողմից


Տնտեսական ֆորում «Զարգացման հեռանկարներ․ Հարավային Կովկասի ռեգիոնը և Ճապոնիան» |

Ռեգիոնալ տնտեսական ֆորում՝ կազմակերպված Առաջնորդության Դպրոցի և Վրաստանում Ճապոնիայի դեսպանատան կողմից

Ակակի Սաղիրաշվիլին (Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար) կարևորում է երկարաժամկետ հեռանկարի տեսլականը։

Տադահարու Ուեհարան (Ճապոնիայի դեսպան Վրաստանում) վերլուծում է ճապոնական բիզնես մտածելակերպը։

Կատարինա Հանսենը (Կովկասի տարածաշրջանային տնօրեն, Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկ [EBRD]) ցուցադրում է, թե ինչպես կարող է ձեր բիզնես նախագիծը դրական սոցիալական ազդեցություն ունենալ։

Հյուբերտ Կնիրշը (Գերմանիայի դեսպան Վրաստանում) կիսվում է Գերմանիայի ձախողումներից և հաջողություններից դասերով։

Արադ Բենկոն (Ավստրիայի դեսպան Վրաստանում) անդրադառնում է Եվրոպական Միության փորձին՝ հնարավոր ռեգիոնալ տնտեսական նախաձեռնությունների համար։

Սեյեդ Ջավադ Ղավամ Շահիդին (Իրանի դեսպան Վրաստանում) ներկայացնում է Իրանում առկա և կապակցված բիզնես հնարավորությունները։

Ավթանդիլ Կասրաձեն (նախագահ, Վրաստանի Ինովացիայի և Տեխնոլոգիայի Գործակալություն [GITA]) ընդգծում է ինովացիոն զարգացման անհրաժեշտությունը։

Ջորջ Վելթոնը (Վրաստանում Ամերիկայի առևտրի պալատի [AmCham] տնօրեն) դիտարկում է տնտեսական զարգացման բաղկացուցիչներն ու մարտահրավերները։

Հիրոկի Տաչիիրին (խորհրդատու, Առաջնորդության Դպրոց) կիսվում է ճապոնական շուկա մտնելու և համագործակցելու փորձառությամբ։

Հարց ու պատասխան և գործարար կապերի հաստատում


Բիզնես ընթրիք Յոս Դոումայի հետ |

Յոս Դոուման (Նիդերլանդների դեսպան) անդրադառնում է ռեգիոնալ համագործակցության առավելություններին և խորհուրդներ տալիս իր աշխատանքային փորձառությունից:


Բաց հանդիպում Վերա Կոբալիայի հետ |

Վերա Կոբալիան (կառավարությունների խորհրդատու, Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախկին նախարար) կիսվում է իր փորձառությունից և ուսումնասիրություններից խորհուրդներով՝ առաջնորդության ու կարիերայի վերաբերյալ։


Բիզնես ընթրիք Վերա Կոբալիայի հետ |

Վերա Կոբալիան (կառավարությունների խորհրդատու, Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախկին նախարար) ընդգծում է տարածաշրջանի երիտասարդության միջև համագործակցության կարևորությունը։


Բաց Դաս. Վրաստան |

Կետի Կվարցխավան (գործընկեր, ԲիԷլՍի [BLC] իրավաբանական գրասենյակ) ընդգծում է ինովացիաներին ուղղված մտածելակերպի կարևորությունը առաջնորդների համար։

Աֆզալ Ռավարին (նախագահ, ԱՌԻԿ խումբ [ARIC Group]) կիսվում է իր բիզնես փորձառությունից խորհուրդներով և քաջալերում երիտասարդներին։

Լաշա Գոգիբերիձեն (ավագ գործընկեր, ԲիՋիԱյ [BGI] խորհրդատվական ծառայություններ) վերլուծում է հաջողակ բիզնեսի զարգացման համար անհրաժեշտ իրավաբանական նրբերանգները։


Բաց հանդիպում․ Ռ․ Մայքլ Քոգիլ |

Ռ․ Մայքլ Քոգիլը (Վրաստանում Ամերիկայի առևտրի պալատի [AmCham] նախագահ) բիզնես հաղորդակցության արդյունավետ կիրառման խորհուրդներ է տալիս, և կիսվում Վրաստանում բիզնես հնարավորությունների ու մարտահրավերների վերաբերյալ մտքերով։


Այց Վրաստան |

Գործարար ճամփորդություն Թբիլիսի և համատեղ ճանաչողական այցեր կազմակերպվեցին Առաջնորդության Դպրոցի ուսանողների և Վրաստանի ակտիվ երիտասարդության ներկայացուցիչների համար։

Ճանաչողական այց Թբիլիսիի Հանրային ծառայությունների կենտրոն

Ճանաչողական այց ՔեյՓիԷմՋի Վրաստան, հանդիպում Էնդրյու Քոքսհոլի (կառավարող գործընկեր, ՔեյՓիԷմՋի Վրաստան) հետ

Ճանաչողական այց Վրաստան տեխնոպարկ [Tech Park Georgia], հանդիպումներ նորաստեղծ ընկերությունների համայնքի ներկայացուցիչների հետ

Հանդիպում Պոլ Կլարկի (նախագահ, ԹիԲիԷսՍի Կոնսալտինգ) հետ

Ճանաչողական այց ԱՄՆ ՄԶԳ Վրաստան

Էլեն Ժվանիան (համահիմնադիր և համատնօրեն, Իմփաքթ Հաբ Թբիլիսի) ծանոթացնում է Իմփաքթ Հաբ Թբիլիսիի մոդելին և ծառայություններին

Հանդիպում և հարց ու պատասխան Ֆաբրիկա Թբիլիսիի (բազմագործառութային մշակութային կենտրոն) համահիմնադիրներ Ջորջ Սաքվարելիձեի և Դեվի Կիտուաշվիլիի հետ


Բաց Դաս. Վրաստանի ապագա առաջնորդները |

Առաջնորդության Դպրոցը ապրիլի 25-ին բաց դաս էր կազմակերպել Թբիլիսիում:

Ռ․ Մայքլ Քոգիլը (նախագահ, Վրաստանում Ամերիկայի առևտրի պալատ [AmCham]) անդրադառնում է Վրաստանում ներդրողների ակնկալիքներին։

Վերա Կոբալիան (Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախկին նախարար) ինտրովերտների համար գործարար կապերի հաստատման խորհուրդներ է ներկայացնում։

Ֆադի Ասլին (նախագահ, Վրաստանում Միջազգային առևտրի պալատ; գործադիր տնօրեն, Չենըլ Ջորջիա Կոնսալտինգ) կիսվում է Վրաստանում բիզնեսի զարգացման իր փորձառությամբ։

Արադ Բենկոն (Ավստրիայի դեսպան Վրաստանում) ներկայացնում է առաջնորդության վերաբերյալ եվրոպական տեսանկյունները:


Նախորդ Հաջորդ