Բաժանորդագրվել նորություններին Միանալ համայնքին

Նորություններ

Նախորդ Հաջորդ

Բիզնես նախաճաշ Անդրեյ Պյատախինի հետ |

Անդրեյ Պյատախինը (տնօրեն, Beeline Հայաստան) խրախուսում է երիտասարդներին գերակայություն համարել արդյունավետ կորպորատիվ մշակույթը և ճկուն բիզնես մոդել նախագծել։


Ֆուտբոլի Երիտասարդական Առաջնություն 2019 |

Ֆուտբոլի բարեկամական առաջնության երիտասարդների համար
կազմակերպիչներ՝ Առաջնորդության Դպրոց, Արգենտինայի դեսպանատուն, Բրազիլիայի դեսպանատուն, Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա, ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակ

Տարբեր ոլորտների երիտասարդներ (բիզնեսից մինչև հասարակական կազմակերպություններ և քաղաքացիական ծառայողներ) զարգացնում են թիմային աշխատանքի հմտությունները և նոր գործարար կապեր ու բարեկամություններ կառուցում:


Հանդիպում․ Էմիլ Տարասյան |

Էմիլ Տարասյանը (ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար) քաջալերում է ռազմավարական մտածելակերպը և կառավարման մոդելների ուսումնասիրությունը։


Այց. Արցախ |

Առաջնորդության Դպրոցի ուսանողների և շրջանավարտների խմբի այցը Արցախ (22-24.06.2019)

Գրիգորի Մարտիրոսյանը (ԱՀ պետական նախարար) ներկայացնում է Արցախի զարգացման հեռանկարները։

Նարինե Աղաբալյանը (ԱՀ Կրթության, գիտության և սպորտի նախարար) կարևորում է արդյունավետ մասնագիտական կողմնորոշումը և համեմատական առավելությունների զարգացումը։

Հանդիպում Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի (Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ) հետ

Քննարկումներ երիտասարդների և պրոֆեսիոնալների հետ

Կրթական ճամբար Նոր Մարաղա գյուղի երիտասարդների և երեխաների համար

Աշոտ Ղուլյանը (ԱՀ Ազգային ժողովի նախագահ) վերլուծում է Արցախի զարգացման նոր հնարավորությունները։

Լևոն Գրիգորյանը (ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար) անդրադառնում է Արցախի զարգացման կոնկրետ ուղղություններին։

Արթուր Հարությունյանը (ԱՀ ֆինանսների նախարար) ցուցադրում է Արցախում բիզնես զարգացնելու առավելությունները։

Մասիս Մայիլյանը (ԱՀ Արտաքին գործերի նախարար) վերլուծում է Արցախի շուրջ միջազգային իրավիճակը։

Ուզու՞մ եք մասնակցել Առաջնորդության Դպրոցի նախագծերին Արցախում․ խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ։


Հանդիպում․ Ռիմա Դեմիրճյան |

Տիկին Ռիմա Դեմիրճյանը կիսվում է Կարեն Դեմիրճյան (ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար 1974-88թթ.) առաջնորդի և պետական գործչի մասին հուշերով։


Հանդիպում․ Յուլիա Ուստյուգովա |

Յուլիա Ուստյուգովան (Արժույթի միջազգային հիմնադրամի [IMF] մշտական ներկայացուցիչ Հայաստանում) կիսվում է ռեգիոնալ կոնտեքստում Հայաստանի տնտեսական վիճակի և հեռանկարների վերաբերյալ ուսումնասիրություններով։


Ճանաչողական այցեր Վրաստանում |

Ճանաչողական այցեր Առաջնորդության Դպրոցի ուսանողների համար Թբիլիսիում

Ինովացիոն պետական ծառայություններ Թբիլիսիի Հանրային ծառայությունների կենտրոնում

Համատեղ աշխատանքի տարածք, ցանց ստարտափների համար, և սոցիալական ձեռներեցություն՝ Իմփաքթ Հաբ Թբիլիսիում

Ճանաչողական շրջայց Ֆաբրիկա Թբիլիսի բազմագործառութային մշակութային և ստեղծագործական կենտրոնում

ԱՄՆ ՄԶԳ ռեգիոնալ կենտրոնի՝ զարգացմանն ուղղված երկարաժամկետ նախագծերը

Ձեռներեցության զարգացման գործակալության (Գործարար Վրաստան) ջանքերը` դեպի ՓՄՁ զարգացումը և արտահանմանն ուղղվածությունը

Ծանոթություն Վրաստան տեխնոպարկի ծառայությունների հետ, հանդիպումներ ստարտափների համայնքի ներկայացուցիչների հետ

Գործարար ընթրիք Առաջնորդության Դպրոցի բարեկամների հետ


Ընդունելություն․ Ճապոնիայի դեսպան |

Քննարկումների և գործնական կապերի հաստատման համար ընդունելություն՝ կազմակերպված Տադահարու Ուեհարայի (Ճապոնիայի դեսպան Վրաստանում) և Առաջնորդության Դպրոցի կողմից


Տնտեսական ֆորում «Զարգացման հեռանկարներ․ Հարավային Կովկասի ռեգիոնը և Ճապոնիան» |

Ռեգիոնալ տնտեսական ֆորում՝ կազմակերպված Առաջնորդության Դպրոցի և Վրաստանում Ճապոնիայի դեսպանատան կողմից

Ակակի Սաղիրաշվիլին (Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար) կարևորում է երկարաժամկետ հեռանկարի տեսլականը։

Տադահարու Ուեհարան (Ճապոնիայի դեսպան Վրաստանում) վերլուծում է ճապոնական բիզնես մտածելակերպը։

Կատարինա Հանսենը (Կովկասի տարածաշրջանային տնօրեն, Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկ [EBRD]) ցուցադրում է, թե ինչպես կարող է ձեր բիզնես նախագիծը դրական սոցիալական ազդեցություն ունենալ։

Հյուբերտ Կնիրշը (Գերմանիայի դեսպան Վրաստանում) կիսվում է Գերմանիայի ձախողումներից և հաջողություններից դասերով։

Արադ Բենկոն (Ավստրիայի դեսպան Վրաստանում) անդրադառնում է Եվրոպական Միության փորձին՝ հնարավոր ռեգիոնալ տնտեսական նախաձեռնությունների համար։

Սեյեդ Ջավադ Ղավամ Շահիդին (Իրանի դեսպան Վրաստանում) ներկայացնում է Իրանում առկա և կապակցված բիզնես հնարավորությունները։

Ավթանդիլ Կասրաձեն (նախագահ, Վրաստանի Ինովացիայի և Տեխնոլոգիայի Գործակալություն [GITA]) ընդգծում է ինովացիոն զարգացման անհրաժեշտությունը։

Ջորջ Վելթոնը (Վրաստանում Ամերիկայի առևտրի պալատի [AmCham] տնօրեն) դիտարկում է տնտեսական զարգացման բաղկացուցիչներն ու մարտահրավերները։

Հիրոկի Տաչիիրին (խորհրդատու, Առաջնորդության Դպրոց) կիսվում է ճապոնական շուկա մտնելու և համագործակցելու փորձառությամբ։

Հարց ու պատասխան և գործարար կապերի հաստատում


Բաց դաս ՀՀ պետական եկամուտների կոմիտեում |

Միքայել Փաշայանը (ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ) կիսվում է թվային հանրային ծառայությունների ուղղությամբ կատարված աշխատանքների կազմակերպչական փորձով և վճռական նշանակություն ունեցող նախագծերի իրականացման առանձնահատկություններով։

Աշոտ Մուրադյանը (ՀՀ ՊԵԿ ՏՏ վարչության պետ) ներկայացնում է հարկատուների համար մշակվող ինովացիոն նախագծեր։

Ալինա Ավետիսյանը (ՀՀ ՊԵԿ ՏՏ վարչության պետի տեղակալ) ցուցադրում է մեծ ծավալի տվյալների (big data) հետ կապված վերլուծության օրինակներ:

Ռաֆայել Գրիգորյանը (ՀՀ ՊԵԿ ՏՏ վարչության Ռիսկերի վերլուծության և կառավարման բաժնի պետ) անդրադառնում է ռիսկերի կառավարման մոտեցումներին։

Հարգելի մասնակիցներ և բարեկամներ, վերոնշյալ թեմաների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվության, կամ միջոցառման վերաբերյալ ձեր մտքերով կիսվելու համար կարող եք վստահաբար կապ հաստատել մեզ հետ՝ այս էջի ներքևում նշված էլ. փոստի հասցեի միջոցով։


Հանդիպում. Կարեն Ճշմարիտյան |

Կարեն Ճշմարիտյանը (ՀՀ Էկոնոմիկայի նախկին նախարար) անդրադառնում է հայկական առանձնահատկություններն ու շարունակականությունը հաշվի առնող՝ ինովացիոն սոց֊տնտեսական զարգացման հեռանկարներին։


Հանդիպում. Մարկո Դրոստ |

Մարկո Դրոստը (տնօրեն, ՍմարթԴոքյումենթս [SmartDocuments]) կիսվում է բազմամշակութային տարբերությունների ուղղությամբ իր փորձառությամբ:


Ավարտական միջոցառում 2018-2019 |

Տեղի ունեցավ Առաջնորդության Զարգացման 2018-2019թթ. դասընթացի ավարտական միջոցառումը:

Ինչպե՞ս եք դուք պատրաստվում սկսել ձեր ապագա նվաճումները:

Վերջին դասախոսությամբ հանդես է գալիս դոկտոր Բրյուս Բողոսյանը (պատվավոր նախագահ, Հայաստանի Ամերիկյան Համալսարան)։

Րաֆֆի Պաղճեանը (գլխավոր տնօրեն, IDeA հիմնադրամ) շնորհավորում է ուսանողներին և քաջալերում ապագայամետ փոփոխություններ նախաձեռնել:

Մենք ողջունում ենք տաղանդավոր երիտասարդների մասնակցությունը։

Վկայականների հանձնման արարողություն

Ելույթ են ունենում ուսանողները:

Շնորհավորական խոսքերով հանդես են գալիս Առաջնորդության Դպրոցի բարեկամները․


Հանդիպում. Պամելա Կարգ |

Պամելա Կարգը (հիմնադիր, Կարգ Քոմյունիքեյշնս) խորհուրդներ է տալիս արդյունավետ հաղորդակցվելու համար՝ իբրև ղեկավար:


Սեմինար. Բիզնես ընթրիք |

Բիզնես ընթրիքի էտիկետի վերաբերյալ գործնական սեմինար


Ավարտական քննություններ |

Տեղի ունեցան Առաջնորդության զարգացման 2018-2019թթ. դասընթացի ավարտական քննությունները:


Հանդիպում. Թոդ Ֆաբաքեր |

Թոդ Ֆաբաքերը (ՏՏ ձեռներեց) խրախուսում է բիզնես նախաձեռնությունների զարգացման իր փորձառությունից խորհուրդներով։


Ֆուտբոլային խաղ |

Ընկերական ֆուտբոլային հանդիպում տեղի ունեցավ Առաջնորդության Դպրոցի ուսանողների և Հայաստանում ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորների միջև։


Հանդիպում․ Աշոտ Ղուլյան |

Աշոտ Ղուլյանը (Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ) կիսվում է Արցախի զարգացման հեռանկարների վերաբերյալ տեսլականով։


Հանդիպում․ Դավիթ Ամիրյան |

Դավիթ Ամիրյանը (հոգեբանական գիտությունների թեկնածու) վերլուծում է առաջնորդության հոգեբանական առանձնահատկությունները:


Ընդունելություն․ Գերմանիայի դեսպան |

Ընդունելություն Առաջնորդության Դպրոցի ուսանողների համար՝ կազմակերպված Մաթիաս Քիսլերի (Գերմանիայի դեսպան) և տիկնոջ կողմից


Հանդիպում. Ալին Կամակյան |

Ալին Կամակյանը (հիմնադիր և տնօրեն, Ֆիգ հոլդինգ) կիսվում է բիզնեսի զարգացման իր փորձառությունից մտքերով։


Հանդիպում. Շոմբի Շարփ |

Շոմբի Շարփը (ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Հայաստանում) վերլուծում է Հայաստանի կայուն զարգացման և տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները։


Հանդիպում. դոկտոր Բրյուս Բողոսյան |

Դոկտոր Բրյուս Բողոսյանը (պատվավոր նախագահ, Հայաստանի Ամերիկյան Համալսարան) կիսվում է աշխատավայրում արդյունավետ հարաբերությունների կառուցման վերաբերյալ իր մտքերով ու փորձով:


Հրաժեշտի դասախոսություն․ Անդրես Վալդես |

Անդրես Վալդեսը (դիվանագետ, հեղինակ, առաջնորդության խորհրդատու) կիսվում է ընտրությամբ առաջնորդների վերաբերյալ մտքերով։


Հանդիպում. Ագեմար դե Մենդոնսա Սանկտոս |

Ագեմար դե Մենդոնսա Սանկտոսը (Բրազիլիայի դեսպան) ներկայացնում է առաջնորդության վերաբերյալ բրազիլական տեսանկյունները:


Հանդիպում. Էդմոն Մարուքյան |

Էդմոն Մարուքյանը (իրավաբան, ՀՀ ԱԺ պատգամավոր) ընդգծում է օրենքի և կարգուկանոնի կարևորությունը առաջնորդի համար


Սեմինար․ Ստարտափի թղթապանակ |

Ստարտափի զարգացման հիմնական փաստաթղթերի վերաբերյալ գործնական սեմինար Դիանա Յեսանլունի (հիմնադիր, Իմմորտել Էսենշլ Օյլ Ֆեքթրի) հետ


Բիզնեսի պատմություն. Գուրմէ Դուրմէ |

Տիրան Բաղդատյանը (հիմնադիր, Գուրմէ Դուրմէ) կիսվում է Հայաստանում բիզնես հիմնելու և զարգացնելու փորձառությամբ։


Այց․ FMD K&L Europe |

Կիրիտ Վելանին (տնօրեն, ԷֆԷմԴի ՔեյԷլ [FMD K&L] Եվրոպա) անդրադառնում է բիոտեխնոլոգիաների ոլորտում ձևավորվող հնարավորություններին և կոչ անում ուսանողներին նորարարություններ իրականացնել։


Այց․ Նոյեմբերյան |

Առաջնորդության Դպրոցի ուսանողները խրախուսում են երիտասարդներին Նոյեմբերյանի ավագ դպրոցում


Հանդիպում․ Ռ․ Մայքլ Քոգիլ և Աֆզալ Ռավարի |

Ռ․ Մայքլ Քոգիլը (Վրաստանում Ամերիկայի առևտրի պալատի [AmCham] նախագահ) կիսվում է զարգացող երկրներում ներդրողների ակնկալիքների վերաբերյալ մտքերով։

Աֆզալ Ռավարին (ԱՌԻԿ խմբի [ARIC Group] նախագահ) անդրադառնում է բիզնեսի զարգացման իր փորձառությանը և քաջալերում երիտասարդներին երազել աշխարհը փոխելու մասին։


Հանդիպում․ Բագրատ Ենգիբարյան |

Բագրատ Ենգիբարյանը (տնօրեն, Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամ [EIF]) վերլուծում է ինովացիոն զարգացման հեռանկարները և ներդրումների ներգրավման առանձնահատկությունները՝ հայկական ՏՏ ոլորտի ընկերությունների օրինակով։


Այց․ ՊիքսԱրտ |

Ճանաչողական այց ՊիքսԱրտ (PicsArt) ընկերություն և հանդիպում Արտավազդ Մեհրաբյանի (համահիմնադիր, ՊիքսԱրտ [PicsArt]) հետ։


Հանդիպում. Ջուդիթ Ֆարնուորթ |

Ջուդիթ Ֆարնուորթը (Մեծ Բրիտանիայի դեսպան) վերլուծում է առաջնորդության վերաբերյալ բրիտանական տեսանկյունները:


Հանդիպում. Ադամ Կաբլանյան |

Ադամ Կաբլանյանը (ձեռներեց և ներդրող) ընդգծում է բիզնես էթիկայի կարևորությունը:


Բիզնես նախաճաշ Ալեքս Շութմանի հետ |

Ալեքս Շութմանը (տնօրեն, Ուորքֆրոնթ [Workfront]) խրախուսում է երիտասարդներին տեսլական սահմանել և քրտնաջան աշխատել այն իրականացնելու համար։


Հանդիպում. Նազարեթ Սեֆերյան |

Նազարեթ Սեֆերյանը (կորպորատիվ պատասխանատվության մասնագետ) ներկայացնում է կայուն զարգացման համար կորպորատիվ քաղաքացիության վերաբերյալ իր վերլուծություններն ու մտքերը:


Հանդիպում. դոկտոր Արմեն Օրուջյան |

Դոկտոր Արմեն Օրուջյանը (հիմնադիր տնօրեն, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ [FAST]) վերլուծում է ինովացիայի և ձեռներեցության նրբերանգները։


Ստարտափի պատմություն․ Հայկական ուղղաթիռներ |

Արսեն Մանուկյանը (տնօրեն, Հայկական ուղղաթիռներ) ներկայացնում է «Հայկական ուղղաթիռների» պատմությունը և բիզնես մոդելի բնութագրերը։


Բիզնես ընթրիք Յոս Դոումայի հետ |

Յոս Դոուման (Նիդերլանդների դեսպան) անդրադառնում է ռեգիոնալ համագործակցության առավելություններին և խորհուրդներ տալիս իր աշխատանքային փորձառությունից:


Բաց հանդիպում Վերա Կոբալիայի հետ |

Վերա Կոբալիան (կառավարությունների խորհրդատու, Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախկին նախարար) կիսվում է իր փորձառությունից և ուսումնասիրություններից խորհուրդներով՝ առաջնորդության ու կարիերայի վերաբերյալ։


Բիզնես ընթրիք Վերա Կոբալիայի հետ |

Վերա Կոբալիան (կառավարությունների խորհրդատու, Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախկին նախարար) ընդգծում է տարածաշրջանի երիտասարդության միջև համագործակցության կարևորությունը։


Հանդիպում․ դոկտոր Քրիստինա Ահմաջյան |

Դոկտոր Քրիստինա Ահմաջյանը (պրոֆեսոր, Հիտոցուբաշի համալսարան [Ճապոնիա]) ներկայացնում է իր վերլուծությունները կորպորատիվ կառավարման ճապոնական և արևմտյան մոդելների վերաբերյալ։


Սպորտային հանդիպում |


Հանդիպում. Նիկոլաս Թավիլ |

Նիկոլաս Թավիլը (գլխավոր գործադիր տնօրեն, Սանիթեք Հայաստան) կիսվում է ճգնաժամի ընթացքում առաջնորդության վերաբերյալ մտքերով ու փորձառությամբ։


Հագուստի նորմեր |

Արամ Նիկոլյանը (դիզայներ) և Ֆաինա Հարությունյանը (դիզայներ) կիսվում են հագուստի նորմերի (dress code) վերաբերյալ մտքերով ու վերլուծություններով:


Բիզնես նախաճաշ ՀՀ Նախագահի հետ |

Արմեն Սարգսյանը (Հայաստանի Հանրապետության Նախագահ) կարևորում է երիտասարդների մասնակցությունը Հայության ապագայի մարտահրավերներն ու հնարավորությունները հասցեագրելու հարցում։


Բաց սեմինար. Բիզնես ճաշեր |

Առաջնորդության Դպրոցը և «Վիլլերոյ ունդ Բոխը» կազմակերպեցին բաց սեմինար բիզնես ճաշի էտիկետի և սեղանի պատրաստման վերաբերյալ։


Հանդիպում. Ջուն Յամադա |

Ջուն Յամադան (Ճապոնիայի դեսպան) անդրադառնում է առաջնորդության վերաբերյալ ճապոնական տեսանկյուններին:


Հանդիպում. Գոնզալո Ուրրիոլաբեիտիա |

Գոնզալո Ուրրիոլաբեիտիան (Արգենտինայի դեսպան) կիսվում է թիմի արդյունավետ կառավարման վերաբերյալ իր փորձառությամբ ու մտքերով։


Հանդիպում. Արիաննե Կաոիլի |

Արիաննե Կաոիլին (ձեռներեց, շախմատի միջազգային վարպետ) ներկայացնում է անձնական արտադրողականության ուղղությամբ իր փորձն ու վերլուծությունները։


Այց․ Beeline Հայաստան |

Ճանաչողական այց Beeline Հայաստան

Անդրեյ Պյատախինը (տնօրեն, Beeline Հայաստան) վերլուծում է Beeline-ի բիզնես մոդելը և կորպորատիվ մշակույթի առանձնահատկությունները։


Բաց հանդիպում դոկտոր Հրանտ Բագրատյանի հետ |

Դոկտոր Հրանտ Բագրատյանը (ՀՀ նախկին վարչապետ) վերլուծում է Հայաստանի զարգացման հնարավորություններն ու մարտահրավերները համաշխարհային միտումների կոնտեքստում։


Հանդիպում. Րաֆֆի Պաղճեան |

Րաֆֆի Պաղճեանը (գլխավոր տնօրեն, IDeA հիմնադրամ) կիսվում է տարբեր մշակույթներում արդյունավետ բանակցությունների և առաջնորդության նրբերանգների վերաբերյալ իր փորձառությամբ։


Ընդունելություն ղեկավարների համար |

Ընդունելության քննություններ․ Առաջնորդության Զարգացման ծրագիր ղեկավարների համար


Հանդիպում. Ջոդի Դոշեր |

Ջոդի Դոշերը (կրթական ոլորտի թոշակառու մասնագետ) կիսվում է արդյունավետ հանդիպումների կազմակերպման իր փորձով։


Հանդիպում. Ալեքսանդր Լապշին |

Ալեքսանդր Լապշինը (բլոգեր) վերլուծում է նոր մեդիայի կարևորությունը և արդյունավետ կիրառումը։


Հանդիպում. Դեյվիդ Բեքեթ |

Դեյվիդ Բեքեթը (արագացման և ինկուբացիայի գծով փոխնախագահ, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ [FAST]) կիսվում է զրոյից սկսելու և հաջողության հասնելու վերաբերյալ իր փորձառությամբ ու մտքերով:


Հանդիպում․ Դավիթ Երեմյան |

Դավիթ Երեմյանը (գլխավոր տնօրեն, Երեմյան Փրոջեքթս) կիսվում է բիզնեսի տեսլականի և զարգացման իր փորձառությամբ (հոդված Մեդիամաքս-ում


Քննություններ |

Տեղի ունեցավ Առաջնորդության զարգացման դասընթացի առաջին փուլի ամփոփիչ քննությունը:
Քննության արդյունքները վճռորոշ կլինեն դասընթացի հաջորդ փուլ անցնող մասնակիցներին որոշելու համար:


Նախորդ Հաջորդ