Բաժանորդագրվել նորություններին Միանալ համայնքին

Նորություններ

Նախորդ Հաջորդ

Քննություններ | 22.01.2013

Տեղի ունեցավ Առաջնորդության զարգացման դասընթացի առաջին փուլի ամփոփիչ քննությունը:
Քննության արդյունքները վճռորոշ կլինեն դասընթացի հաջորդ փուլ անցնող մասնակիցներին որոշելու համար:


Ելույթներ. ԱԴ ուսանողներ | 28.12.2012

Առաջնորդության դպրոցի ուսանողները հանդես են գալիս նախաքննական թեմատիկ ելույթներով:


Ուսանողական նախագիծ | 25.12.2012

Ուսանողները հաշվետվություն են ներկայացնում Երևանի Տարաս Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցում իրենց իրականացրած կրթական նախագծի վերաբերյալ:


Հանդիպում. Թաթուլ Մանասերյան և Ալիկ Հակոբյան | 21.12.2012

Թաթուլ Մանասերյանը (ղեկավար, «Այլընտրանք» հետազոտական կենտրոն) կիսվում է համաշխարհային տնտեսության ընթացիկ հիմնական միտումների և զարգացումների վերաբերյալ իր վերլուծություններով:

Ալիկ Հակոբյանը (լրատվական ծառայության պետ, ԱՐ հեռուստաընկերություն) կարևորում է տեղեկացված լինելը և լրատվամիջոցների հետ արդյունավետ հարաբերությունների կառուցումը:


Հանդիպում. Դավիթ Ամիրյան | 14.12.2012

Դավիթ Ամիրյանը (հոգեբանական գիտությունների թեկնածու) վերլուծում է առաջնորդության հոգեբանական առանձնահատկությունները:


Գործընկերների միջոցառում | 13.12.2012

Բեստ Վեստեռն Կոնգրես և Գոլդեն Թուլիփ հյուրանոցների տարեկան միջոցառումը` Առաջնորդության Դպրոցի հետ համագործակցությամբ

Ելույթ են ունենում տեսողության խանգարումներ ունեցող երեխաների Ն.Տիգրանյանի անվան թիվ 14 հատուկ դպրոցի և Մարի Իզմիրլյանի անվան մանկատան սաները:

Նախորդ Հաջորդ