Ուզու՞մ եք մասնակցել Առաջնորդության Դպրոցի ծրագրերին Իրանում:
Առաջնորդության Դպրոցի նորություններին տեղեկանալու համար խնդրում ենք բաժանորդագրվել էլ. ծանուցումներին և միանալ համայնքին:
Առաջնորդության Դպրոցի ռեգիոնալ կամպուսի նախագծի շնորհանդեսի միջոցառում
Սամվել Մովսիսյանը (հիմնադիր, Առաջնորդության Դպրոց) ներկայացնում է Առաջնորդության Դպրոցի պատմությունը և առաքելությունը։
Տիկին Ռիմա Դեմիրճյանը ընդգծում է Հայաստանի և տարածաշրջանի զարգացմանն ուղղված ստրատեգիական նախագծերի կարևորությունը։
Առաջնորդության Դպրոցի ռեգիոնալ կամպուսի նախագծի ներկայացումը
Մենք ողջունում ենք տաղանդավոր երիտասարդների մասնակցությունը։
Դոկտոր Ստիվեն Պեմբերտոնը (ՏՏ ոլորտի տեսաբան, Նիդեռլանդներ) կիսվում է երկարաժամկետ տեսլականի վերաբերյալ նկատառումներով՝ անձնական զարգացումից մինչև տարածաշրջանային նախագծեր և վճռորոշ տեխնոլոգիաներ։
Քաջալերական խոսքերով հանդես են գալիս Առաջնորդության Դպրոցի բարեկամները։
Ռեգիոնալ տնտեսական ֆորում՝ կազմակերպված Առաջնորդության Դպրոցի և Վրաստանում Ճապոնիայի դեսպանատան կողմից
Ակակի Սաղիրաշվիլին (Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար) կարևորում է երկարաժամկետ հեռանկարի տեսլականը։
Տադահարու Ուեհարան (Ճապոնիայի դեսպան Վրաստանում) վերլուծում է ճապոնական բիզնես մտածելակերպը։
Կատարինա Հանսենը (Կովկասի տարածաշրջանային տնօրեն, Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկ [EBRD]) ցուցադրում է, թե ինչպես կարող է ձեր բիզնես նախագիծը դրական սոցիալական ազդեցություն ունենալ։
Հյուբերտ Կնիրշը (Գերմանիայի դեսպան Վրաստանում) կիսվում է Գերմանիայի ձախողումներից և հաջողություններից դասերով։
Արադ Բենկոն (Ավստրիայի դեսպան Վրաստանում) անդրադառնում է Եվրոպական Միության փորձին՝ հնարավոր ռեգիոնալ տնտեսական նախաձեռնությունների համար։
Սեյեդ Ջավադ Ղավամ Շահիդին (Իրանի դեսպան Վրաստանում) ներկայացնում է Իրանում առկա և կապակցված բիզնես հնարավորությունները։
Ավթանդիլ Կասրաձեն (նախագահ, Վրաստանի Ինովացիայի և Տեխնոլոգիայի Գործակալություն [GITA]) ընդգծում է ինովացիոն զարգացման անհրաժեշտությունը։
Ջորջ Վելթոնը (Վրաստանում Ամերիկայի առևտրի պալատի [AmCham] տնօրեն) դիտարկում է տնտեսական զարգացման բաղկացուցիչներն ու մարտահրավերները։
Հիրոկի Տաչիիրին (խորհրդատու, Առաջնորդության Դպրոց) կիսվում է ճապոնական շուկա մտնելու և համագործակցելու փորձառությամբ։
Հարց ու պատասխան և գործարար կապերի հաստատում
Առաջնորդության Դպրոցը Իրանի, Հայաստանի և Վրաստանի երիտասարդ գործարարների համար բիզնես ֆորում էր կազմակերպել Երևանում՝ ընթացիկ զարգացումներին ծանոթանալու և տարածաշրջանային համագործակցության կապեր ստեղծելու նպատակով:
Ինչպիսի՞ առավելություններ և հնարավորություններ կարող է առաջարկել Հայաստանը տարածաշրջանային փոխշահավետ համագործակցության համար։
Հադի Ֆառնոդը (հիմնադիր, Համֆեկ՝ ձեռներեցների պարբերական հանդիպումների նախաձեռնություն) լույս է սփռում Իրանի անհայտ հնարավորությունների վրա՝ տաղանդավոր երիտասարդությունից մինչև հսկայական շուկա։
Համեդ Ջաֆարին (համահիմնադիր, Թեքրասա [Techrasa]) կիսվում է իրանական ընկերությունների հաջողությունների պատմությունների ու հաղթահարած դժվարությունների վերլուծություններով, և տարածաշրջանային համագործակցության հույս հայտնում։
Սահար Պակսերեշտը (recommender.ir ընկերության ներկայացուցիչ) անդրադառնում է մեքենայական ուսուցման ուղղությամբ իրանական մի ստարտափի պատմությանը։
Վրացական ստարտափ համայնքի ներկայացուցիչները ներկայացնում են Վրաստանի հնարավորությունները, ինչպես նաև ստարտափի գաղափարի օրինակ։
Քննարկումներ և գործարար կապեր
Առաջնորդության Դպրոցը Երևանի Դաբլ Թրի Բայ Հիլթոն հյուրանոցի հետ համատեղ մայիսի 29-ից հունիսի 2-ը Իրանում և Վրաստանում բնակվող երիտասարդ գործարարների և ստարտափ համայնքի ներկայացուցիչների համար այց էր կազմակերպել դեպի Երևան՝ ԱԴ երիտասարդական փոխանակման ծրագրերի շրջանակներում:
Ծանոթություն Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս ընկերությունում իրականացվող ինովացիոն նախագծերին, և հանդիպում դոկտոր Վահան Շաքարյանի (նախագահ, Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս [TSD]) հետ։
Ինչպե՞ս կարող է Թումո կենտրոնի մոդելը աջակցել կրթական համակարգերին։ Սեմ Սիմոնյանը (հիմնադիր, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն) անդրադառնում է նախաձեռնության պատմությանը։
Մեր հյուրերը գնահատում են դոկտոր Թոմ Քաթինայի (բժիշկ Սուդանի Նուբա լեռներում, Ավրորա մարդասիրական մրցանակի 2017թ․ դափնեկիր) գործունեությունը։
Այց ՊիքսԱրտ (PicsArt) ընկերություն, և հանդիպում Արտավազդ Մեհրաբյանի (համահիմնադիր, ՊիքսԱրտ [PicsArt]) հետ։
Բիզնես մոդելների քննարկումներ Զանգի ընկերությունում
Ինչպիսի՞ առավելություններ ունեն Իրանի և Վրաստանի քաղաքացիները՝ այցելելու և աշխատելու Հայաստանում։ Տիգրան Բալայանը (մամլո քարտուղար, ՀՀ Արտաքին Գործերի նախարարություն) պատասխանում է այցելուների հարցերին։
Ծանոթություն ՎՕԼՕ ընկերության կորպորատիվ մշակույթի հետ
Արմեն Գևորգյանը (ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար) վերլուծում է տարածաշրջանային զարգացման հեռանկարները։
Այց Ինստիգեյթ, և հանդիպում Վահագն Պողոսյանի (համահիմնադիր, Ինստիգեյթ) հետ` ծանոթանալու ընկերության բիզնես զարգացման վերլուծությանը և ընթացիկ ինովացիոն նախագծերին:
Այց Ջումագ (Joomag) ընկերություն, և հանդիպում Վահրամ Դարբինյանի (համահիմնադիր, Ջումագ [Joomag]) հետ։
դոկտոր Արմեն Օրուջյանը (տնօրեն, Հայաստանի գիտատեխնիկական հիմնադրամ [FAST]) ընդգծում է տարածաշրջանային մասշտաբի կարևորությունը։
Ծանոթություն Իմփաքթ Հաբ Երևանի մոդելին և ծառայություններին՝ իբրև բիզնես ինկուբատոր
Արմեն Ավակյանը (գործադիր տնօրեն, Հայաստանի զարգացման հիմնադրամ) վերահաստատում է կառավարության պատրաստակամությունը՝ աջակցելու նոր բիզնեսներին և ստարտափերին Հայաստանում։
Հանդիպում գործարար Խաչատուր Սուքիասյանի (ՍԻԼ Կոնցեռնի հիմնադիր) հետ:
Այց ՀՀ Արդարադատության նախարարություն և ծանոթություն Հայաստանում բիզնես սկսելու ընթացակարգերին։
Այց ՎիվաՍել-ՄՏՍ ընկերություն և հանդիպում Ռալֆ Յիրիկյանի (գլխավոր տնօրեն, ՎիվաՍել-ՄՏՍ) հետ։
Առաջնորդության Դպրոցը և Հո Սփուսը նոյեմբերի 13-ին բիզնես ֆորում էին կազմակերպել Թեհրանում:
Ֆարիդ Շոքրիեն (մարկետինգի գծով ղեկավար և տնօրեն, Ֆոր Մայնդ [Four Mind] գովազդային գործակալություն) դիտարկում է բրենդի հաղորդագրությունների և լսարանի միջև իմաստ ստեղծելու արդյունավետ մեթոդները՝ իրանական կոնկրետ օրինակների հիման վրա։ (PDF սլայդերը, անգլերեն, 33Mb)
Համեդ Ջաֆարին (համահիմնադիր, Թեքրասա [Techrasa]) կիսվում է իր պատմությամբ և ցուցադրում կամավորության արժեքն իբրև ավելին, քան կարիերա սկսելու միջոց։ (PDF սլայդերը, անգլերեն)
Համիդ Ռեզազադեն (հիմնադիր և տնօրեն, Փիչակ [Pichak]) ցույց է տալիս, որ իրանական ստարտափները կարող են հասնել համաշխարհային հաջողությունների՝ անկախ խանգարող հանգամանքներից։ (PDF սլայդերը, անգլերեն)
Սեյեդ Մաջիդ Մոդիրզադեն (նախագահի խորհրդական, Չաբահար Ազատ Գոտի) վերլուծում է Իրանի եզակի առավելությունները և տարբեր հնարավորությունները՝ Չաբահար Ազատ Գոտու օրինակով։ (PDF սլայդերը, անգլերեն)
Նոբուհիկո Վատանաբեն (տնտեսական հատվածի ղեկավար, Ճապոնիայի դեսպանատուն) անդրադառնում է Ճապոնիայի և Իրանի միջև տնտեսական հարաբերություններին։
Դոկտոր Անդրե Շահբազյանը (նախագահ և տնօրեն, Թեքալգոսթար) ընդգծում է բազմամշակութային միջավայրերը հասկանալու կարևորությունը և ազդեցությունը բիզնեսի հաջողության վրա։ (PDF սլայդերը, անգլերեն)
Քննարկումներ և գործարար կապեր
Հանդիպում Առաջնորդության Դպրոցի և Իրան֊Հայաստան Բարեկամության Միության (ԻՀԲՄ) ներկայացուցիչների միջև
Առաջնորդության Դպրոցի ներկայացուցիչները այցելեցին Իրանի Իսլամական Հանրապետություն:
Գործնական և տեղայնացված տնտեսագիտական մտքի առաջնագծում․ Թեհրանի Համալսարանի Ձեռներեցության ֆակուլտետ
Նոր գործընկերային հնարավորություններ Իրանի և Հայաստանի միջև
Հանդիպումներ իրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ․ հանուն Իրանի և Հայաստանի զարգացման
Նորարարները և տեխնո֊ձեռներեցները նոր ընկերություններ են ստեղծում SETAK-ում․ Տեխնոլոգիաների Շարիֆ Համալսարանի Համակարգչային Ճարտարագիտության դեպարտամենտ